News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Այսօր մենք պետք է ակտիվ աշխատենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։ Հուսով եմ, որ մենք կհասնենք դրան և դրա հիման վրա Հարավային Կովկասում կստեղծենք քաղաքական միջավայր և իրավիճակ, որտեղ եռակողմ համագործակցություն կկայանա Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ համատեղ ճեպազրույցում, հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Ըստ Ալիևի, «եթե Հայաստանը իր համաձայնությունը տա, ապա Վրաստանում անմիջապես կսկսվեն երկկողմ և եռակողմ հանդիպումներ»։

«Ինչպես գիտեք, այսօր մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ կարգավորման գործընթացում ֆասիլիտատորների դեր են կատարում, Վրաստանն ու Ադրբեջանն ընկալունակ դիրքորոշում են զբաղեցնում, սա անաչառ դիրքորոշում է մեր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք ընդունում ենք ցանկացած օգնություն, բայց իմ պատկերացումն այն է, որ ամենաճիշտ ընտրությունը՝ լինի դա պատմական, թե որևէ այլ, աշխարհագրական տեսանկյունից, մեզ անհրաժեշտ է, որ Վրաստանը ներքաշվի այս իրավիճակի մեջ, և ես շնորհակալ եմ պարոն վարչապետին այս հարցում մեզ օգնելու  և միջնորդի  դեր  առաջարկելու  պատրաստակամության համար։ Սա պատրաստակամ երկիր է, և մենք նույնն ենք ակնկալում Հայաստանից։ Եթե ​​Հայաստանը տա իր համաձայնությունը, մենք անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ հանդիպումներն այստեղ՝ Վրաստանում՝ համապատասխան գերատեսչությունների միջոցով»,- ասել է Ալիևը։




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ