News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Չնայած նրան, որ 44-օրյա պատերազմի հետո մենք խորհրդարանում շարունակում էինք ունենալ մեծամասնություն, պատերազմի ծնր հետեւանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանական ճգնաամը հաղթահարելու համար կառավարող ուժը՝ ՔՊ կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց եւ այդ նպատակով ես հրչաժարական տվեցի վարչապետի պաշտոնից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ խորհրդարանի արձակումից 2 օր անց՝ 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանի զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը սահմանագծի մոտ 100 կմ-անոց հատվածում՝ մինչեւ 4 կմ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը. «Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող ՀԱՊԿ-ը եւ երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին:

Խորհրդարանական ընտրություններից առաջ այս սադրանքի նպատակը մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելը եւ Հայաստանի պետությունը, պետականությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձեւավորելը: Բայց ահա այս միջավայրում Հայաստանի ժողովուրդը կարողացա ամուր կանգնել ՀՀ ինքնիշխանության, անկախության եւ ժողովրդավարության պաշտպնության դիրքերում: Կազմակերպվեցին այնպիսի ընտրություններ, որոնք միջզգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ եւ մրակցային:

ՀՀ  պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին  ճգնաժամը հաղթահարելու միջոց եւ ոչ թե հակառակը: Սա է 2018-ի ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից առաջ եւ հետո գոյություն ունեցած Հայաստանի առանցքոային տարբերությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում որեւէ մակարդակի, որեւէ ընտրության որեւէ արդյունք չի նենգափոխվել. «Ահա սա է փոխվել վերջին 56 տարիներին Հայաստանում: Բայց ժողովրդավարությունը Հայաստանում ստացել ու շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով: Արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում ՀՀ դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը, Հայաստանի ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը տապալելու նպատակով փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով, ներքին անկայունություն հրահրելով` ուղղորդված արտաքին ուժերի կողմից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ