News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Թաիլանդում պատրաստվում են լեգալացնել խաղատները, տեղեկացրել է The Thaiger-ը։

Թաիլանդի Ներկայացուցիչների պալատի հիման վրա ստեղված կոմիտեի կազմի մեջ, որն ուսումնասիրելու է  «զվարճանքի կենտրոնների» բացման հնարավորությունը, մտել է 60 մարդ։ Նրանք պետք է լուծեն ընդհատակյա խաղատների խնդիրը՝ հանուն երկրի ֆինանսական դրության բարելավման։

Այս նախաձեռնության քննարկման ժամանակ ընդդիմադիր «Շարժում դեպի առաջ» կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ, իր տվյալներով, կոմիտեի մեջ է մտել Տակ նահանգի ընկերության հետ կապված ներկայացուցիչը, որը մերկացվել է մարդկանց եւ մարդկային օրգանների անօրինական վաճառքի մեջ։ Նա համոզմունք է հայտնել, որ խաղատների լեգալացումը կօգնի խաղամոլների փողերը վերուղղորդել պետական կարիքների բավարարմանը եւ օգնել երկրի զարգացմանը։

«Միավորված թաիլանդցի ազգ» կուսակցության պատգամավորը նշել է, որ Թաիլանդի քաղաքացիները մեծ գումարներ են ծախսում հարեւան երկրներ այցելելու վրա՝ խաղատներում խաղալու համար։ Նա նշել է, որ առաջարկել է լեգալացնել խաղատները դեռ 30 տարի առաջ, բայց չի կարողացել  հասնել դրա իրականացմանը։ Այժմ նա առաջարկել է ամբողջ երկրում բացել առնվազն հինգ զվարճանքային համալիրներ, որոնք խաղատներ կունենան։ Նրա համոզմամբ՝ դա տեղի բնակչությանը հնարավորություն կտա աշխատանք ունենալ եւ որոշ թաիլանդցիների կազատի արտասահմանում աշխատանք փնտրելու անհրաժեշտությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ