Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կքննարկեն երկու երկրների համագործակցության զարգացման հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցությունների արդյունքում նախատեսվում է տարբեր ոլորտների վերաբերող փաստաթղթերի մեծ փաթեթի ստորագրում:
«Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ գործակցության, քաղաքական երկխոսության եւ առեւտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացման, նաեւ միջազգային օրակարգի հարցերի քննարկում: Ստորագրվելիք միջկառարավարական եւ միջգերատեսչական համաձայնագրերը կլինեն հումանիտար եւ երիտասարդական փոխանակության, առողջապահության, տնտեսության եւ արտաքին քաղաքականության համակարգման ոլորտում», - հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Ռուսաստանի վարչապետի, Խորհրդարանի ղեկավարների, Մոսկվայի քաղաքապետի հետ, ելույթ կունենա Մոսկվայի պետական համալսարանում:
Հայաստանի նախագահի պետական այցը կավարտվի հոկտեմբերի 25-ին:




























