News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Նախագահական ընտրությունների ֆոնին ԱՄՆ-ում նկատվող դիրքերի բևեռացումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին գրել է  19fortyfive-ը։

«Երբ վտանգված է ժողովրդավարությունը՝ ամերիկացիների կողմից թանկ գնահատված ազատությունների գագաթնակետը, դա կարող է լայնամասշտաբ հակամարտության ազդանշան լինել»,- գրում է թերթը։

Չնայած այն հանգամանքին, որ նախագահի թեկնածուների միջև տարաձայնությունները դարձել են սովորական, Սպիտակ տան նախկին և ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև իրավիճակի սրացումը աննախադեպ լարվածություն է առաջացնում ԱՄՆ-ում։ Հեղինակը հիշեցնում է, որ նախկին նախագահի դեմ հարուցված մի շարք քրեական գործերից հետո նա բացահայտ սպառնում է իր հիմնական մրցակից Բայդենին, որին արդեն հավասարվել է վարկանիշով։

Այսպիսով, ամփոփում է հեղինակը, հանրապետականների և դեմոկրատների կոշտ դիմակայությունը՝ ի դեմս Թրամփի և Բայդենի, Միացյալ Նահանգները հասցրել է քաղաքացիական պատերազմի շեմին։

Ավելի վաղ «Gallup» հասարակական կարծիքի ինստիտուտը հայտնել էր, որ դեմոկրատների շրջանում Բայդենի՝ որպես նախագահի պաշտոնում աշխատելու  հավանության վարկանիշն ընկել է ռեկորդային մակարդակի։ Հոկտեմբերին այն նվազել է տոկոսային11 կետով՝ հասնելով 75%-ի։ Axios պորտալը նշում է, որ, մասնավորապես, դեմոկրատների հիասթափությունը պայմանավորված է նրանով, որ 20 տարվա մեջ առաջին անգամ նախագահի կուսակիցներն ավելի շատ համակրում են պաղեստինցիներին, քան իսրայելցիներին սրվող հակամարտության մեջ, մինչդեռ Բայդենը անվերապահորեն աջակցում է Իսրայելին։

Ըստ EADaily պորտալի, ամերիկյան ներկայիս առաջնորդի աշխատանքի հանրային հավանության աստիճանը նույնպես նվազում է. նախագահի վարկանիշը մեկ ամսվա ընթացքում 41%-ից իջել է մինչև ռեկորդային ցածր՝ 37%:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ