Կահիրեում քնարկում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հնավաոր մահվան մասին լուրերը, հաղորդում է Russia Today-ը:

Եգիպտըական լրատվամիջոցները հայտնում են, որ Մուբարաքի առողջությունը կտրուկ վատացել է, երբ նա տեղեկացել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանության մասին:

Եգիպտոսի զինվորականները Քադաֆիի մահից հետո ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Մուբարաքի հիվանդանոցի մոտ: Շենքն այժմ պաշտպանվում է անվտանգության աշխատակիցների լրացուցիչ ջոկատների կողմից:

Մուբարաքին եւ նրա որդիներին մեղադրում են այս տարի փետրվարյան հեղափոխության ժամանակ, ցուցարարների սպանության մեջ: Ապրիլին Հոսնի Մուբարաքի առոջղական վիճակը կտրուկ վատացել է եւ նա տեղափոխվել է հիվանդանոց: Դատական նիստերին նրան բերում են պատգարակով: