News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Թուրքիան ընդունել Ադրբեջանի եւ Պակիստանի օգնությունը միայն այն պատճառով, որ այդ երկու պետությունները օգնություն են ուղարկել առանց հարցնելու: Այդ մասին թուրքական Hurriyet թերթի հարցմանն ի պատասխան նշել են Թուրքիայի ԱԳՆ-ից` ընդգծելով, որ չէին կարող հետ ուղարկել արդեն ուղարկված օգնությունը:

Միեւնույն ժամանակ թուրքական պարբերականը տարակուսանք է հայտնում, որ Անկարան հրաժարվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հունաստանի եւ Լեհաստանի առաջարկած օգնությունից, նաեւ Հայաստանի, որի հետ Անկարան դիվանագիտական հարաբերություններ չունի:

«Այս ծանր պահին անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր հղեց Աբդուլլահ Գյուլին` օգնություն առաջարկելով: Թել-Ավիվը եւս անտարբեր չմնաց: Բայց անհասկանալի պատճառներով Անկարան ընդունեց միայն Ադրբեջանի եւ Պակիստանի օգնությունը»,- գրում է պարբերականը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 200-ը: Այդ մասին հայտնել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին:

117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Էրջիշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվծաք է ստացել 1090 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի:

Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք:

Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ