News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հեռուստատեսության եւ ռադիոյի դերասանների ամերիկյան ֆեդերացիան (SAG-AFTRA) չորեքշաբթի տեղեկացրել է, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների միության (AMPTP) հետ, ինչը նրա անդամներին հնարավորություն է տալիս դադարեցնել գործադուլը։

«Ուրախությամբ  եւ հպարտությամբ տեղեկացնում ենք, որ հեռուստատեսության եւ թատրոնի մեր բանակցային կոմիտեն միաձայն քվեարկել է ԱՄՆ կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների միության (AMPTP) հետ նախնական համաձայնության օգտին։ Նոյեմբերի 9-ին, ժամը 00.01-ից մեր գործադուլը պաշտոնապես դադարեցվում է, փակվում են նստացույցերի անցկացման բոլոր վայրերը»,- նշված է X սոցցանցում SAG-AFTRA-ի էջում հրապարակված հայտարարությունում։

«1 մլրդ դոլարի պայմանավորվածության շրջանակում մենք արտակարգ մասշտաբի գործարք ենք կնքել»,- նշվել է հաղորդագրությունում։ Նախատեսվում են նվազագույն աշխատավարձերի բարձրացում, ֆեդերացիայի անդամների պաշտպանության միջոցներ «արհեստական բանականության սպառնալիքներից», եւ առաջին անգամ ներառված է «բոնուս հոսքային հեռարձակմանը մասնակցելու համար»։

Հեռուստատեսության եւ կինոյի ամերիկյան ֆեդերացիայի ( ներկայացնում է մոտ 160 հազար մարդու) դերասանների գործադուլը սկսվել էր հուլիսի 14-ին եւ փաստացի դադարեցրել ԱՄՆ կինոինդուստրիայի արտադրությունը։ Դերասանները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը, փոխհատուցումներ եւ սահմանափակումներ կատարել կինոյում արհեստական բանականության օգտագործման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել...
Մահացել է Անուկ Էմեն
1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ...
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները…
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյան
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ…
Ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան
Պրեմիերա օնլայն-կինոթատրոնում...
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
Ամենաշատ