News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով դեպարտամենտի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ փախստականների անվտանգային, հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է միջազգային հանրության, հատկապես՝ ՄԱԿ համապատասխան կառույցների ներգրավման հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առաջնային և երկարաժամկետ կարիքների բավարարման, նրանց հիմնարար իրավունքների վերականգնման և իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներըն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման հեռանկարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ