News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գերմանիան կաջակցի Հայաստանի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինտեգրման հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 22-ին ասել է Գերմանիայի տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Անենը։

Պաշտոնյան նշել է, որ ներդրումները վերականգնվող էներգետիկայի ոլորտում թույլ կտան Հայաստանին իջեցնել էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։ Նա հավաստիացրել է, որ հատուկ ուշադրություն կհատկացվի Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը։

ՀՀ ԿԲ-ն, ասել է Անենը, ստորագրել է համաձայնագիր փոքր եւ միջին բիզնեսի համար վարկերի հասանելիության մասին։

Այսօր ստորագրված փաստաթուղթը, նրա խոսքով, հստակ ազդանշան է, որ Հայաստանը եւ Գերմանիան համագործակցության նոր փուլ են բացում։ «Մենք առաջընթաց ենք գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում եւ կիրականացնենք լրացուցիչ ներդրումներ այդ ոլորտում։  Գործարար միջավայրի բարելավման ցանկացած ներդրում պետք է արվի խնդիրների հաղթահարման համար տարածաշրջանում ընդհանրապես։ Մենք բարձր ենք գնահատում ՀՀ վարչապետի գաղափարը «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Մենք այդ նախագիծը կներկայացնենք գերմանացի գործարարներին՝ այն հույսով, որ նրանք կշարունակեն ներդրումները Հայաստանի տնետսությունում»,- նշել է Նիլս Անենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ