News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Մեղրիի անունը սկսած 1998-ից, ցավոք, շատ շոշափվել է, մենք հիմա ուզում ենք շատ հստակ պատասխան տալ այս հարցին, մենք ի՞նչ ենք կարծում, Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի արեւելքը արեւմուտքին, այդ թվում Ադրբեջանը Նախիջեւանին եւ Թուրքիային, այդ թվում Մեղրին Երասխին եւ Հայաստանի մնացած մասին, այդ թվում Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին. այո, միանշանակ, եւ դա 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահերին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրա համար էլ խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերից մեկը վերաբերում է կոմունիկացիաներին: Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը բլոկադան է, որը շարունակվում է արդեն 30 տարի: Մենք հույս ունենք, որ խաղաղության խաչմերուկով կհաղթահարենք բլոկադան:

Մենք ուզում ենք ավտոճանապարհներն էլ բացենք՝ արեւելքը արեւմուտքին միացնող: Դրանք կարող են անցնել նաեւ Սյունիքի մարզով, Արարատի Մարզով, Վայոց Ձորի մարզով, Տավուշի մարզով: Ավելին,  մենք հույս ունենք այդ նախագծով վերականգնել Տավուշի, Գեղարգունիքի եւ Կոտայքի մարզերով անցնող երկաթուղին: Մասնավորապես, Հրազդան-Իջեւան-Կայան ավան երկաթուղին, որը ԽՍՀՄ վերջին տարիներին գործարկվեց, բայց հետագայում դադարեց աշխատանքը: Նաեւ սողանքների պատճռով փլուզված հատվածներ կան: Եթե տնտեսական զարգացում ենք ուզում, պետք է գնանք այդ ճանապարհով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միշելի խորհրդականը կփոխարինի Տոյվո Կլաարին և կզբաղվի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ
Գրոնոն իր պարտականությունների իրականացմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից
Պատերազմին մնացել է հաշված ամիսներ. Այս տարվա աշունը վերջինը կլինի Փաշինյանի համար որպես վարչապետ. Արամ Պետրոսյան
Փոխանակ Հայաստանը փորձեր հարթել հարաբերությունները ՌԴ-ի հետ, սխալները...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է...
Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի...
Ալիևը հասկանում է՝ որոշ ժամանակ հետո հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ավանտյուրայի հետ. Զաքարյան
ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկանացծ պահի անդրադառնալ Արցախյան...
Հայաստանը միջազգային առեւտրի սեղանին չունի խաղաքարտ ու գործիքակազմ, իսկ Ադրբեջանն ունի. Արամ Մանուկլյան
Ադրբեջանը ռուսական վառելիքի է արտահանում Եվրոպա, 100 միլիոնավոր դոլարների նավթ է գնում Եվրոպա, ադրբեջանական գազի շուրջ 30  տոկոսը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ