News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են 44-օրյա պատերազմի ընթացքում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած սպայական կազմի մի շարք զինծառայողների կողմից առերևույթ հանցանքներ կատարելու դեպքերի հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ա.Ս.-ն, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 06:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, ՊԲ զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը:

2023թ․ նոյեմբերի 21-ին որոշում է կայացվել ՝ Ա.Ս․-ի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Բացի այդ, ՀՀ ՊՆ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վ․Տ․-ն ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 2-ին, ժամը 02:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռ.Ղ.-ն նույն օրը՝  ժամը 23:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտական խնդրի կատարման ընթացքում հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որոնք զուգորդվել են նրանց կողմից դրանց դադարեցմամբ:

Որոշում է կայացվել Վ.Տ․-ի  և Ռ․Ղ․-ի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 3-րդ մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Վերոնշյալ երեք անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել է մեղադրանք։ Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ