News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


ՀՀ–ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ԼՂ–ն մեջը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում։ էլ Ի՞նչ է պետք ասել»,– ընդգծեց Սիմոնյանը։

Նա նաև հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. «Ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցը լուծված է։ Ո՞րն է Արցախի հարցի հանգուցալուծումը կամ չլուծվածությունը. Հայաստանի Հանրապետությունը նման հարց հիմա չունի»,– ավելացրեց ԱԺ նախագահը։

Ըստ նրա` այսօր ՀՀ-ի համար գլխավորը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։

Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսի 22–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ բացատրեց, որ ասելով ՀՀ–ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, այն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ