News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը


Ռուսաստան հայկական ապրանքների մուտքի խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի. Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը։

Նրա խոսքով, եթե նախկինում Ռուսաստանը ստուգումների ժամանակ աչք էր փակում հայկական ապրանքների նկատմամբ, ապա այժմ հսկողություն է իրականացնում այնպես, ինչպես այլ երկրների ապրանքների նկատմամբ։

«Ռոսսելխոզնադզորը մի քանի անգամ ակնարկել է Հայաստանին համատեղ որոշում կայացնելու անհրաժեշտության մասին, սակայն հայկական կողմը մերժել է այդ առաջարկները՝ պատճառաբանելով, որ դա խնդիր է արտադրողի համար։ Հետո խնդիրը խորացավ, և հիմա իշխանությունները փորձում են այս ամենին քաղաքական ենթատեքստ տալ և պատասխանատվությունն իրենցից շեղել»,- նշեց Մնացականյանը։

Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են հենց նման հանդիպում անցկացնել այս շաբաթ։

«Բայց որքա՞ն վնաս են կրելու տնտեսվարող սուբյեկտները այս ընթացքում։ Ռուսականի նման այդքան մեծ շուկային այդպես չես վերաբերվի»,- կարծում է ֆերմերը։

Նա կոչ արեց ելքեր գտնել ստեղծված իրավիճակից։

«Եթե իշխանություններն առաջարկում են ապրանք վաճառել այլ շուկաներում, ապա առաջին հերթին պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն, այդ թվում՝ Եվրամիության կողմից հավատարմագրված լաբորատորիաներ։ Եվրոպական շուկաներ մուտք գործելու տեսանկյունից խնդիրը կապված է լոգիստիկայի, արտադրված արտադրանքի ծավալների հետ և այլն։ Ինչպե՞ս կարելի է նման պայմաններում մուտք գործել եվրոպական շուկա, որտեղ բարձր մրցակցություն կա»,- հավելեց Մնացականյանը։

Ինչ վերաբերում է արաբական շուկային, ապա խնդիրը կապված է Հայաստանից օդային փոխադրումների գների վրա, որոնք տարածաշրջանում բարձր են, պարզաբանեց նա։

Ֆերմերը հիշեց, որ Հայաստանի իշխանությունները երեք տարի է, ինչ խոսում են լաստանավային փոխադրումների մասին։

«Որտե՞ղ են այս լաստանավերը։ Եթե ​​անգամ դրանք լինեն, այդ փոխադրումները ավելի թանկ կարժենան, քան Վերին Լարսի անցակետով արտահանելը»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ