News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում պատերազմի ելքը կորոշի գալիք տասնամյակների գլոբալ անվտանգությունը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Այս պայքարի ելքը կորոշի գալիք տասնամյակների գլոբալ անվտանգությունը: Եվ  մենք ձեռքներս ծալած նստելու հնարավորություն չունենք։ Նախագահ Բայդենը հստակ նպատակ է առաջադրել. Միացյալ Նահանգները ձգտում է ազատ և ինքնիշխան Ուկրաինային, որն այսօր կարող է պաշտպանել իրեն և ապագայում զսպել Ռուսաստանի հետագա ագրեսիան: Ուստի, մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ օգնելու Ուկրաինային ստեղծել ապագա ուժերը, որոնք կարող են  կանխել ռուսաստանյան ահագնացող  չարամտությունը առաջիկա տարիներին», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

Ըստ Օսթինի, «Եթե Միացյալ Նահանգները և գործընկերները չկարողանան դիմակայել ռուսաստանյան ագրեսիային, Ռուսաստանը միայն  համարձակություն ձեռք կբերի անել ավելին»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ