News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական բողոքի ակցիան են իրականացնում, այս անգամ ԱԺ-ի դիմաց:

Ավտոներկրող ընկերություններից մեկի ղեկավար Վարդան Օնանյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ 55 ընկերությունների անունից՝ նամակ էին հանձնել ՀՀ նախագահին՝ խնդրելով չստորագրել Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին նախագիծը, որով ավտոներկրողները պետք է 20 տոկոս շահույթ ցույց տան եւ հարկ վճարեն. «Մենք ոչ մի պատասխան չենք ստացել, ավելին, հաջորդ օրը նախագահականի կայքում հաղորդագրություն եղավ, որ նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահը ստորագրել է այդ օրենքի նախագիծը:

Դրա հաջորդ օրը ինձ զանգեցին ՊԵԿ-ից եւ ասացին, որ 4 ներկայացուցիչ կարող են հանդիպել ՊԵԿ փոխնախագահ Թամազյանի հետ: Մենք հանդիպեցինք, նրանք ասացին, որ մեր խնդրանք-պահանջների մի փոքրիկ մասը կարող են բավարարել: Խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որոնք արդեն գտնվում են ՀՀ-ում եւ առաջարկեցին այդ երեք օրվա ընթացքում, այսինքն մինչեւ դեկտեմբերի 1-ին այդ բոլոր հաճախորդներին հաշիվ ապրանքագիր դուրս գրել, այսպես ասած, թղթի վրա կատարել առքուվաճառքը, դրանից հետո, երբ արդեն հաճախորդները իրենց մեքենաները այնպիսի վիճակի կբերեն, որ արդեն կարելի է ՆԳՆ ոստիկանության բաժանմունքներում գրանցել ու ստանալ համարանիշի, այդ մեքենաների մասով մեզ վրա հարկային պարտավորություններ չեն լինի»,-ասաց Օնանյանը:

Նա հավելեց, որ իրենց խնդրանքն է, որ այդ կարգավորումը տարածել գոնե նաեւ այն ավտոմեքենաների վրա, որոնք դեկտեմբերի 1-ից հետո են գնվել կամ պայմանագրեր կնքվել. «Բայց սա մեր նվազագույն պահանջն է, մեր արդարացի պահանջը մնում է նույնը, որ որեւէ տարբերակում չդրվի պաշտոնական դիլերների, դիստրիբյուտորների եւ մեր նման ընկերությունների միջեւ:

Հավանաբար, կլինեն ընկերություններ, որ չեն կարողանա այս բեռի տակից դուրս գալ եւ կփակվեն, իսկ դա նշանակում է բազմաթիվ աշխատատեղերի փակում, բազմաթիվ ընտանիքների հացի խնդրի հետ խաղ անել»:

Օնանյանի խոսքով, այս փոփոխությամբ իրենց նկատմամբ շահութահարկի 1,2 գործակից է կիրառվում, որը մեծ հաշվով պարտադրում է ունենալ 20 տոկոս շահույթ եւ դրանից տալ պետության հարկերը. «Իրականությանը չի համապատասխանում պնդումը, որ մեկ մեքենայի գործարքից ընկերությունները 20 տոկոս շահույթ են ունենում: Ընկերությունները միջինը ամսական 100 գործարք են անում, եւ բնականաբար, այդ 100 գործարքի մեջ 20 տոկոս եկամուտ չունեն: Մեկ մեքենայի գործարքից մեր ընկերությունն ստանում է 100-150 հազար դրամ շահույթ»,-ասաց Օնանյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Ըստ նոր օրենքի` նրանք պետք է ունենան 20 % շահույթ և դրանից 18 % վճարեն շահութահարկ և ԱԱՀ։

Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինքնատիպ նարնջագույն BMW M5-ի միակ օրինակը վաճառքի կհանվի բարեգործական աճուրդում
Այս մոդելը եզակի է դարձնում այն, որ ներկված է Frozen Orange-ով...
Նոր Corvette «մեքենան» շարժվում է ջրի վրա
Չնայած այս մոդելը մեքենայի տեսք ունի, իրականում դա այդպես չէ...
Սերբական Stellantis կոնցեռնը էլեկտրական ավտոմեքենաների եվրոպական շուկայում պատրաստ է մրցակցել Չինաստանի հետ
Գործարանը դիտվում է իբրև աճի գեներատոր ամբողջ տարածաշրջանի համար...
Porsche-ն սկսել է վաճառել աշխարհի ամենաարագ ներկայացուցչական մեքենան
Panamera Turbo S E-Hybrid-ը համալրված է զուգահեռ հիբրիդային համակարգով, որն իր մեջ ներառում է 4.0 լիտրանոց...
Infiniti-ն թարմացրել է ամերիկյան QX60 քրոսովերը. գինը հայտնի է
Սրահը դեռ եռաշար է՝ յոթ-վեց նստատեղով։ Առջևի նստատեղերը պատրաստված են Zero Gravity տեխնոլոգիայով, որը...
Տղամարդը գողացել է GPS-ով Lamborghini-ն և գողացած այլ մեքենաների հետ թաքցրել իր ավտոտնակում
Ոստիկանությունը ոչ միայն հաստատեց, որ գողացված Lamborghini-ն գտնվում է ավտոտնակում, այլև հայտնաբերեց գողացված ևս երկու ավտոմեքենա
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ