News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր մենք ականատեսն ենք հայ-ռուսական հարաբերությունների ամենասուր ճգնաժամին ողջ հետխորհրդային շրջանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։

Նրա գնահատմամբ, նախկինում նման բան չէր եղել։

Ոչ ոք չի կարող հերքել դաշնակցային հարաբերությունների խզման հնարավորությունը, հավելել է նա։

«Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բեկումնային փոիլում են։ Հայաստանի ղեկավարությունն իր քաղաքականությամբ ցույց է տալիս իր ցանկությունը՝ ամեն կերպ զարգացնելու արևմտյան վեկտորը և փակելու ռուսական վեկտորը, այդ թվում՝ անտեսելով և չմասնակցելով ինտեգրացիոն միավորումների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներին, անգամ ամենաբարձր մակարդակով։

Չէ՞ որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայաստանի հաջող զարգացմանը  խոչընդոտում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը։ Դրան  համաձայն են նաև Եվրամիության երկրները»,- նշել է Կռիլովը։

Եթե ​​Հայաստանի ղեկավարությունն ընտրություն կատարի հօգուտ հավաքական Արևմուտքի և գնա ուկրաինական ճանապարհով, ապա փորձագետն այլ հեռանկար չի տեսնում, քան ռուսաստանյան  զորքերի և սահմանապահների դուրսբերումն այն պետության տարածքից, որը պահանջում է այդ դուրսբերումը։

«Ոչ մի պայմանագիր այս դեպքում չի գործի»,- եզրափակել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ում տեղեկացրել են Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու պլանների մասին
Մոսկվան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում...
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ