News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված իրավիճակը նույնն է, ինչ մեկ տարի առաջ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Հայերի կողմից Ղարաբաղի կորուստը և այնտեղից հայերի արտագաղթը հսկայական իրադարձություն է, բայց ես հայ-ադրբեջանական պայմանագրի հարցում նոր բան չեմ տեսնում։

Միակ բանը Բաքվում գերեվարված հայերի ազատ արձակման վերաբերյալ անցած շաբաթվա համատեղ հայտարարությունն է և COP-29-ում Ադրբեջանի նախագահության՝ հայկական կողմի հաստատումը։ Սա մի փոքր կայունացնում է իրավիճակը։ Ադրբեջանը սիրում է հեղինակություն և հարգանք, ուստի դա մի փոքր նվազեցնում է Բաքվի կողմից խնդրի ուժային լուծման հնարավորությունը»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, չափազանց շատ խնդիրներ են մնում, իսկ արեւմտյան ձևաչափը գործնականում անգործության է մատնված։

«Մոտ ապագայում Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի ստորագրման հնարավորություն չեմ տեսնում։ Միաժամանակ, հայ-ադրբեջանական նոր պատերազմի վտանգը միշտ առկա է՝ չնայած միջազգային ճնշումներին։ Այս որոշումն իրականում կախված է մեկ անձից՝ Ալիևից»,- հավելել է փորձագետը։

Ամենահրատապ խնդիրը Թոմաս դե Վաալն անվանեց տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։

«Սա այն դեպքն է, երբ, կարծես թե, բոլորին է ձեռնտու, որ  հաղորդակցությունները բացվեն։ Բայց այժմ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան 2020 թվականին, և ես չեմ տեսնում անհրաժեշտ կոնսենսուս, որով հնարավոր կլիներ հասնել արդյունքների։

Հայաստանի հետ սահմանի բացումը, կարծես թե, բխում է Թուրքիայի պետական ​​շահերիցԼ Կարսի և Գյումրիի և այնուհետև Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Ադրբեջանի հիմնական հատված, ապա՝ Կասպից ծով երկաթուղային կապը բխում է Թուրքիայի պետական ​​շահերից, սակայն, ըստ ամենայնի, կան նաև Էրդողանի անձնական շահերը։

Կարևոր հարց է նաև, թե ով է պաշտպանելու Գյումրիով և Սյունիքով անցնող երկաթուղու անվտանգությունը։ 

Մենք տեսնում ենք մի «մութ պատմություն», որ, կարծես թել հայկական կողմն այլևս չի ցանկանում ռուսական ներկայությունը, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, պնդում է ռուսական ուժայինների ներկայությունը։

Հարց. Մոսկվայի և Բաքվի միջև սակարկություն եղե՞լ է այն մասին, որ Ռուսաստանը կորցնի իր ներկայությունը Ղարաբաղում՝ Սյունիքում նոր ներկայության դիմաց։

Կարծում եմ, որ դեռ հնարավոր է արդյունքի հասնել, բայց անհրաժեշտ է համապատասխան կոնֆիգուրացիա՝ Մոսկվա-Իրան-Թուրքիա-Արևմուտք-Հայաստան-Ադրբեջան։ Սակայն, ես այստեղ էլ առաջընթաց չեմ տեսնում, և առանց առաջընթացի, նոր պատերազմի տարբերակը սրվում է։

Միևնույն ժամանակ, ես անձամբ չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա ամբողջ Սյունիքը գրավելուն»,- նշեց քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ խոսքը Մոսկվայի և Անկարայի աջակցությամբ շանտաժի կամ սպառնալիքի մասին է՝ Երևանի վրա ճնշում գործադրելու տեսքով, որպեսզի այն համաձայնի առաջարկվող տարբերակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Դրա մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղարը...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ