News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նկատե՞լ եք՝ ինչպե՞ս է վտանգավոր կերպով փոխվել մեր հանրային նույնիսկ կիսատ-պռատ խոսույթի օրակարգը։ Այս մասին գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասենք, օրինակ՝ մենք գրեթե ազգովի քննարկում ենք, թե մեր հայրենիքի այսինչ տարածքն այնինչ քարտեզով ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ, մինչդեռ արհեստածին Ադրբեջանում իշխող բարբարոսական վարչախումբը կասկածի տակ է առնում Հայաստանի ոչ միայն պատմական, այլ նաև արդի գոյությունը և դրա լեգիտիմ իրավունքն ընդհանրապես։

Բազմիցս ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Բաքվի բարբարոսսկան վարչախումբն է, որ այս տարածաշրջանում գոյության ոչ մի պատմական կամ արդի լեգիտիմ իրավունք չունի, քանզի այն գաղութատիրական և ցեղասպանական գործիքակազմով դե ֆակտո տիրապետում է մի տարածքի, որը պատմականորեն երբեք չի կոչվել Ադրբեջան, գոյություն չունեն, դիցուք, «ադրբեջանական մզկիթ» կամ «ադրբեջանական միջնադարյան գրականություն» հասկացությունները, նույնիսկ լեզվի պաշտոնական անվանումն է արհեստածին ու թարգմանաբար բառացիորեն նշանակում է «ադրբեջանական լեզու» և այլն։

Ուստի ոչ մի՝ նույնիսկ նվազագույն կասկած չի կարող լինել առ այն, թե Արցախը, Տիգրանաշենը կամ որևէ այլ բնիկ հայկական տարածք, իբր, մերը չէ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ