News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ճապոնական Mazda-ն և Subaru-ն կասեցրել են իրենց մոդելների արտադրության պատվերները Daihatsu-ի՝ արդյունաբերության մեկ այլ ընկերության գործարաններում՝ վթարի թեստի տվյալների կեղծման և շահագործման անվտանգության հետ կապված այլ խախտումների պատճառով, հաղորդում է Yomiuri թերթը:

Նշվում է, որ Daihatsu գործարանները միասին արտադրել են ավտոմեքենաների ութ մոդելներ, որոնք այնուհետ վաճառվել են Mazda և Subaru ապրանքանիշերով։ Դրանց արտադրությունը վերսկսելու ժամկետների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Սկանդալի պատճառ է դարձել Daihatsu-ի կողմից իր մեքենաների պետական ​​սերտիֆիկացում ստանալու համար տրամադրված տեղեկատվության կեղծումը։ Ապրիլին ընկերությունը նման խախտումներ է հայտնաբերել մեքենաների չորս մոդելների առնչությամբ, որից հետո անկախ հանձնաժողով է հրավիրվել։ Նա հայտնաբերել է ավելի քան 170 խախտումներ, որոնք վերաբերում են տասնյակ մոդելների, այդ թվում՝ Toyota մայր ընկերության ապրանքանիշով վաճառվողներին: Արդյունքում որոշվել է դադարեցնել Daihatsu-ի բոլոր մեքենաների մատակարարումները Ճապոնիայում և արտասահմանում, ներառյալ Probox, Town Ace, Roomy և Pixis մոդելները, որոնք վաճառվում են Toyota ապրանքանիշով: Դեռ ապրիլին մի շարք մոդելների արտադրությունը դադարեցվել էր։

Այդ կապակցությամբ Ճապոնիայի հանրային հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակիցները ստուգումներ են սկսել Daihatsu-ի գլխավոր գրասենյակում: Նրանք մտադիր են ուսումնասիրել համապատասխան փաստաթղթերը և հարցազրույց վերցնել ընկերության ղեկավարությունից։ Բացի այդ, Daihatsu-ն հաջորդ շաբաթվա ընթացքում կդադարեցնի գործունեությունը Ճապոնիայում գտնվող իր բոլոր չորս գործարաններում:

2022 թվականին Toyota-ն և նրա դուստր ձեռնարկությունները՝ Daihatsu-ն և Hino-ն ամբողջ աշխարհում արտադրել են 10,51 միլիոն ավտոմեքենա: Միաժամանակ, Daihatsu-ին բաժին է ընկնում մոտ 1,7 մլն միավոր։ Daihatsu-ն մասնագիտացած է կոմպակտ ենթակոմպակտ մեքենաների արտադրության մեջ: Այն սերտորեն համագործակցում է Toyota-ի հետ 1967 թվականից։ 2016 թվականից ընկերությունը 100%-ով պատկանում է Toyota-ին։ Ճապոնական շուկայում Daihatsu-ին բաժին է ընկնում փոքր մեքենաների սեգմենտի վաճառքների մոտ մեկ երրորդը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում ճապոնական ավտոմոբիլային ընկերությունները, ներառյալ Nissan Suzuki-ն և Mazda-ն, արդեն հայտնվել են արտանետումների տվյալների կեղծման հետ կապված սկանդալների կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները
Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ...
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
Ամենաշատ