News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Թեհրանում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Իրաքի և Մեքսիկայի պատվիրակությունները։ Հանդիպման ավարտին անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ողջունել և եզրափակիչ ելույթով է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր մշակութային կապերն ու երկկողմ համագործակցությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի գործունեությունն ուղղված է հնագույն քաղաքակրթությունների մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությանը և հանրահռչակմանը։

Վահե Գևորգյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների և սրբատեղիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման ուղղորդված քաղաքականությանը։ Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ավերումը։ Այդ տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը։

Ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Թեհրանի հռչակագիրը, որում ամրագրվել են հակամարտային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությունը և այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը կարևորող դրույթներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի
Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում...
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն
Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները...
Սուրեն Պապիկյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում
Նախարարը ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ