News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միավորված Ազգերի Կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը դարձավ ամենակարեւոր ամսաթվերից մեկը բնապահպանական օրացույցում։ Աշխարհի երկրները հանդիպում են, որպեսզի գնահատեն առաջընթացը եւ քննարկեն գլոբալ ջերմացման արձագանքման բազմակողմ միջոցները։ Ամենամյա գագաթաժողովը, որը հայտնի է նաեւ որպես COP, ներկայացնում է ամեն լավ բան աշխարհում, քանի որ նրա մասնակիցները պայքարում են մեր ժամանակների ամենամեծ գոյաբանական սպառնալիքներից մեկի դեմ։ Բայց համաժողովը կարելի է օգտագործել նաեւ ստոր նպատակներով, գրել է Newsweek-ը։

«Վերցնենք, օրինակ, Ադրբեջանը, երկիր, որը կառավարում է նավթային բռնապետ Իլհամ Ալիեւը, որը շահագործում է իր հիմնական բնական պաշարները, որպեսզի տեղ գնի համաշխարհային սեղանի շուրջ։ Երկար տարիներ Ադրբեջանը փորձել է աշխարհում ձեւավորել երկրի տպավորություն՝ իբրեւ պետության, որը բաց է բիզնեսի համար, ընդ որում՝ նավթը եւ գազը կենսականորեն կարեւոր դեր են խաղում այդ պայմաններում։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու է Ադրբեջանը տոնում ՄԱԿ որոշումը՝ COP29-ը Ադրբեջանում անցկացնելու մասին, ինչը անհեռատես, մոլորեցնող եւ վտանգավոր որոշում է։ Պարզ ասած՝ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ահավոր բնապահպանական խնդիրները եւ մարդու իրավունքների խախտումները այնպիսի միջոցառումների միջոցով, ինչպիսին COP-ն է։

Ադրբեջանին նման պատվի արժանացնելով՝ ՄԱԿ-ն աշխարհին ոչ ճիշտ ազդանշան է ուղարկում եւ խափանում է ամենամյա համաժողովի հիմնական առաքելությունն ու ոգին եւ կազմակերպությունն առհասարակ։

Երբ հաջորդ տարի Ադրբեջանն անցկացնի COP29-ը, դա կանի որպես երկիր, որը զգալիորեն կախված է նավթից եւ գազից, որոնց բաժին է ընկնում նրա ընդհանուր արտահանական եկամուտների մոտ 95 տոկոսը։ Այդ արտադրությունն ավելանալու է, քանի որ Եվրահանձնաժողովը 2022թ. ստորագրել է համաձայնագիր Ադրբեջանի հետ մինչեւ 2027թ. բնական գազի ներմուծումը կրկնապատկելու մասին, որպեսզի օգնի միությանը նվազեցնել կախումը ռուսական էներգակիրներից։

Եվ երբ COP29-ի մասնակցիները գան Բաքու, նրանք կայցելեն նաեւ այն շրջանը, որը հայտնի է որպես «աշխարհի էկոլոգիական առումով ամենաքայքայված շրջանը»՝ հիմնականում նավթի ապականման պատճառով, ինչպես նաեւ կայցելեն երկիր, որտեղ գտնվում է Երկրի ամենակեղտոտ տեղերից մեկը։

Չնայած չի կարելի ժխտել, որ Ադրբեջանի նավթը եւ գազը անհերքելի վնաս են հասցրել մոլորակին, էլ ավելի մեծ տագնապ է հարուցում դրանց վերածումը շրջակա միջավայրի պաշտպանության զենքի։

Դա խոստանում է ստեղծել վտանգավոր նախադեպ այլ ավտոկրատների համար, որոնք ձգտում են թաքցնել իրենց մոտիվները։ Շրջակա միջավայրի պաշտպանության կեղծ պատրվակով է Ադրբեջանն իրականացրել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, որը ստիպել է ավելի քան 120 000 էթնիկ հայերի հեռանալ Լեռնային Ղարաբաղից, ինչը առաջատար շատ փորձագետներ, ներառյալ ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, անվանել են «ցեղասպանություն»։

Շրջափակումը նախաձեռնած ադրբեջանցիների խումբը հայտարարել է, որ բողոքում է էկոահաբեկչության դեմ, բայց նրանք նույնպես այն երկրի բնակիչներ էին, որը վնաս է հասցրել շրջակա միջավայրին 2020թ. Հայաստանի հետ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։

Այդ հակամարտության ժամանակ Ադրբեջանը քիմիական զենք է կիրառել, որպեսզի այրի անտառները, որտեղ խաղաղ բնակիչները թաքնվում էին Ադրբեջանի գրոհներից։ Տեսաապացույցները ցույց են տալիս, որ ադրբեջանցի զինվորականները օգտագործում են սպիտակ ֆոսֆոր Լեռնային Ղարաբաղի կուսական անտառներում։

COP29-ի կազմակերպիչ քաղաք Բաքվում է գտնվում նաեւ Ռազմավարի այգին՝ Ալիեւի էթնիկ ատելության թեմատիկ պարկ, որը փառաբանում է նրա հաղթանակը Հայաստանի նկատմամբ 2020թ.՝ ցուցադրելով պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորներից խլված հարյուրավոր սաղավարտներ։ Եվ երբ աշխարհի պետությունների ղեկավարները հանդիպեն, որպեսզի քննարկեն, թե ինչպես լուծեն կլիմայի փոփոխության խնդիրը, հայ քաղբանտարկյալները, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, այդ թվում հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանը, նստած կլինեն նրանց կողքին ադրբեջանական բանտախցերում։

Շրջակա միջավայրի պաշտպանությունը պատմականորեն օգտագործվել է որպես պլատֆորմ բարիքի եւ փոփոխությունների իրականացման համար։ Այնպիսի քաղաքներ, ինչպիսին են Փարիզը (Փարիզի կլիմայի համաձայնագիր) եւ Կիոտոն (Կիոտոյի արձանագրություն), դարձել են բնապահպանական արդարության խորհրդանիշ եւ թափանցիկության մոդելներ։ Բայց շրջակա միջավայրի պաշտպանությունը կարող է նաեւ օգտագործվել անարդարությունը քողարկելու համար։ Որպես COP28-ի ընդունող կողմ այս տարի Արաբական Միացյալ Էմիրությունն օգտագործել է համաժողովը, որպեսզի փրկի իր հեղինակությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում, ինչը քննադատություն է առաջացրել կլիմայի պաշտպանների կողմից, օրինակ՝ ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի։

Ադրբեջանը վերջին երկիրն է, որը դիմել է այդ սցենարին։ Ահա թե ինչու շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների պաշտպանությունը միմյանց չեն բացառում։ Դա թույլ է տալիս բռնապետերին, ինչպիսին է Ալիեւը, օգտագործել իրենց բնական պաշարները իրենց անօրինական պատերազմների եւ զինված ագրեսիաների ֆինանսավորման համար, իսկ հետո թաքնվել միջազգային համաժողովների հետեւում՝ ենթադրյալ լեգիտիմություն փնտրելով։

Վստահելի պետական հաստատությունները, ինչպիսին է Միավորված Ազգերի Կազմակերպությունը, պատասխանատվություն են կրում, որպեսզի ապահովեն մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը նման միջոցառումների անցկացման ժամանակ։ Նրանք պետք է ակնկալեն, որ նման հանդիպումներ ընդունող երկրները լինեն իրենց հողի եւ ժողովրդի լավ կառավարիչներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ