News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչմանն արժանացած Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Հոգեշնորհ Տ․ Գրիգորիս վարդապետ Շողիկյանին։ 

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայր Գրիգորիսն իր ուսումնառությունը շարունակել է Նոթինգեմի համալսարանի Աստվածաբանության և Կրոնագիտության ֆակուլտետում՝ պաշտպանելով դոկտորական թեզ «Հայոց պատարագամատույցի պատմագիտական վերլուծություն․ ծիսաաստվածաբանական դիսկուրսի քննություն» թեմայով։

Հայր Սուրբը, Նորին Սրբությանը ներկայացնելով դոկտորական թեզը, ընդգծեց, որ իր աշխատության նպատակն է Հայոց պատարագի մանրաքնին վերլուծությամբ պատմականորեն արժևորել համաքրիստոնեական համատեքստում հայկական Պատարագի ձևավորումն ու զարգացումը։

Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով Հոգեշնորհ Հայր Սուրբին  գիտական ձեռքբերման համար, գոհունակությամբ ընդգծեց, որ սույն աշխատությունը հնարավորություն կընձեռի քրիստոնեական Եկեղեցիների աստվածաբաններին ի մոտո ծանոթանալու հայկական Պատարագի ծիսաաստվածաբանական առանձնահատկություններին։

Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայ եկեղեցականներն ուսանելով աստվածաբանական համալսարաններում և ծավալելով գիտական գործունեություն՝ իրենց կարևոր նպաստն են բերում  Հայ Եկեղեցու առաքելությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց Հայր Սուրբին նոր ուսումնասիրություններով արգասավորել ամբարած գիտելիքները։

Վերջում Գրիգորիս վարդապետը Նորին Սրբությանը հանձնեց իր թեզի աշխատությունն ու դոկտորական կոչման վկայականը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին...
Կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ պատգամավորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրել է «ՀՀ պետականության դեմ հարձակմանն» աջակցելու մեջ
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի ներսում սադրանք է իրականացվել։ Միաժամանակ, դրսում մարդկանց գրգռել են...
Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են նաև Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տուն՝ այնտեղ գտնվող «Սասունցիներ» որմնանկարի...
Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ