News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի «իրավապաշտպանները» այցելել են Արցախի անօրինաբար ձերբակալված նախկին բարձրաստիճան անձանց։

Ինչպես տեղեկացրել է Report-ը, Կտտանքների դեմ ադրբեջանական կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, նախագահի տեղակալ Էլչին Շիրինովը եւ իրավաբանական բաժնի պետ Ռովշան Մամեդովը այցելել են Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում պահվող Արայիկ Հարությունյանին (ԼՂՀ նախկին նախագահ), նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին եւ  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին։

Շիրինովի խոսքով՝ այցի նպատակը նրանց պահելու պայմանների, նրանց հետ վարվելու կանոնների ստուգումն էր։

«Հանդիպման ընթացքում նշված անձինք գոհունակություն են հայտնել պայմաններից։ Նրանք հայտնել են, որ իրենց համար պարբերաբար կազմակերպվում են զբոսանքներ, ստեղծվել է ամենշաբաթյա հեռախոսազրույցների հնարավորություն ընտանիքների անդամների հետ։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույցի եւ էլեկտրոնային գրադարանի հասանելիություն, ինչպես նաեւ կարող են օգտվել մարզասրահից։ Ընտանիքների անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փոխանցել են ծանրոցներ, որոնք ուղարկել են ձերբակալվածների հարազատները Հայաստանից»,- ասել է Շիրինովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ