News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Օրերս տեղի ունեցավ երևանյան փոքրիկ Լապլանդիայի՝ Winter Park Ձմեռային այգու բացման հանդիսավոր արարողությունը։ Տոնական միջոցառումը մեկնարկեց հատուկ շոու-ծրագրով. ամենաընկերասեր էլֆերը, չարաճճի և արկածախնդիր Գրինչը, Միսիս Կլաուսը, ինչպես նաև հեքիաթային այգու նոր հյուրը` բարի և խորհրդավոր Միստր Չաբբին,  կախարդական հնարքով հայտնվեցին բեմում։ Միջոցառման մասնակիցները այգու ամենասիրված հերոսների հետ միասին դիմավորեցին Սանտա Կլաուսին, երգեցին այգու հիմնը դարձած «Ձմեռային այգի» երգը, վառեցին հսկայական տոնածառի լույսերը։

Անակնկալները և տոնական միջոցառումները Winter Park-ում շարունակվում են։ Դեկտեմբերի 24-ին Սանտան իր զարմանահրաշ թռիչքով, հեքիաթային հերոսներն  անակնկալ երաժշտական հրավառությամբ օրն իրական տոն դարձրին այգու այցելուների համար։ 

Winter Park-ում տարեցտարի ավելանում են նոր ակտիվություններ և հետաքրքիր նորություններ։ Այս տարի ևս բացառություն չէր։ Winter Park-ի  նոր հյուրը  բարի և խորհրդավոր Միստր Չաբբին է։ Նա Լապլանդիայի ամենահայտնի ռեստորատորներից է և Winter Park է ժամանել այստեղ իր «Jingle Bells» սրճարանը բացելու նպատակով:

Winter Park-ը նմանատիպ կոնցեպտով և հագեցվածությամբ տարածաշրջանում եզակիներից է։ Այստեղ է գործում նաև հանրապետության ամենամեծ բացօթյա սահադաշտը։

Ամանորյա յուրօրինակ ձևավորմամբ «Jingle Bells», The Library, «Երազ» սրճարանները, «Երազ» ռեստորանը, Winter Park-ի՝ 1800քմ մակերեսով լուսավոր սահադաշտը, հրաձգարանը, Սուրբ Ծննդյան տոնավաճառը, ժամանցի այլ հետաքրքիր տաղավարներն ամբողջացնում են Ամանորի հեքիաթը և ապահովում այցելուների անմոռանալի ժամանցը։

Ձմեռային այգում առանձնահատուկ կերպով են նշվում նաև Ամանորի գիշերը, Սուրբ Ծնունդը և Հին Նոր տարին։

Winter Park-ի մուտքն ազատ է, իսկ սահադաշտը գործում է մինչև երեկոյան 24:00-ին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ