News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ես Երևանում մեքենաների կայանման նոր իրավիճակից ոչինչ չհասկացա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը։

Նա նաեւ նշել է. «Բիզնեսում մի պարզ սկզբունք կա՝ եթե գին ես բարձրացնում, այն էլ՝ թռիչքաձեւ, 15 անգամ միանգամից, մի բան պիտի փոխես։ Քաղաքի կայանման իրավիճակը մնում է ծայրահեղ փնթի։ Մի կողմից, կան կարմիր գծեր, մյուս կողմից՝ ինչ-որ տարածքներ, որոնք անհասկանալի է՝ ով է տնօրինում, եւ արդյո՞ք այնտեղ մեքենան կայանելը անվճար է։

Վճարովի փողոցներին հարակից կան բազմաթիվ փոքր եւ նեղ փողոցներ, որտեղ եթե կայանումը չվերահսկվի, շատ արագ կառաջանա քաոտիկ վիճակ։ Էլ չեմ ասում, որ կան բազմաթիվ առանց հստակ կարգավիճակի մարդիկ, որոնք շարունակում են բաշխել տեղերը, ներառյալ կարմիր գծերով, դրա դիմաց գումար ակնկալելով։

Կա՞ մարդ քաղաքապետարանում, որ այս ամենը մտածել է, եւ եթե անգամ էշի ականջում քնած էր, արդեն արթնացել է եւ ինչ-որ քայլեր է ձեռնարկում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները
Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ...
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ