News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Երկրի հյուսիս-արևմուտքում դիմադրության կողմից վերահսկվող գյուղի վրա  Մյանմայի զինված ուժերի ավիահարվածների հետևանքով առնվազն 17 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ ինը երեխա, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի բնակիչներին և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նրանց վկայությամբ,  Քանան գյուղի վրա  վաղ առավոտյան օդային գրոհների հետևանքով ևս  մոտ 20 մարդ է վիրավորվել:

Մյանման համակված է բռնությամբ, որը սկսվել է այն բանից հետո, երբ բանակը 2021 թվականի փետրվարին տապալեց Աուն Սան Սու Չժիի ընտրված կառավարությունը: Այն բանից հետո, երբ խաղաղ ցույցերը ճնշվեցին մահաբեր ուժի կիրառմամբ, ռազմական կառավարման շատ հակառակորդներ զենք վերցրին, և երկրի մեծ մասն այժմ հակամարտության մեջ է:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ