News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ես միշտ ասել եմ, որ մոտակա ժամանակներում չեմ տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման նախադրյալներ. Այսօր արդեն մի քիչ այլ կարծիքի եմ, այսօր ես կարծում եմ, որ նախադրյալներ կան, բայց ժամկետի մասին ոչինչ չեմ կարող ասել: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ այսօր նախադրյալներն ավելի հիմնավոր են, քան մեկ տարի առաջ»:

Հարցին, թե ի՞նչն է նման եզրակացության հիմք տալիս, նա պատասխանեց. «Առաջինը, որ մենք սկսել ենք երկկողմ երկխոսություն իրար հետ, չենք քաշվում: Երկրորդը, պատերազմ անելու հիմք չկա: Ճիշտ է, Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվում իրենց հիմնական նկրտումներից, որ իրենք հետապնդում էին, եւ «Զանգեզուրի միջանցքի» մասով, եւ ընդհանրապես, Հայաստանի գոյության հարցով, բայց որպեսզի դու պատերազմես քո հարեւանի կամ որեւէ մեկի հետ, երկու գործոնների համախմբությամբ պետք է իրենից ուժեղ լինես: Մեկը ռազմական գործոնն է, մյուսը քաղաքական բաղադրիչն է:  Այսինքն պետք է մատուցես աշխարհին, թե ինչու ես այդ բանն անում: Այդ երկու գործոնների համախմբությամբ մենք շատ չենք զիջում Ադրբեջանին: Սա է խաղաղության հաստատման ամենակարեւոր գործոնը: Թե չէ թուղթը, որ ստորագրենք էլ, կարող է այսօր ստորագրենք, վաղը պատերազմական ակտ իրականացնենք:

Այդ իմաստով, հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ուզենք-չուզենք, պետք է խաղաղության մեջ ապրենք: Բայց չեմ կարող ասել՝ երբ դա կլինի, կարող է եւ տարիներ տեւի, որովհետեւ Ադրբեջանին ձեռնտու չէ այդ փաստաթուղթը: Ի՞նչ է դա տալիս Ադրբեջանին, ոչինչ չի տալիս: Իսկ առանց այդ պայմանագրի, մեկ էլ տեսար՝ աշխարհում մի բան փոխվեց, Ադրբեջանը ինչ-որ պատրվակով փորձի այն խնդիրը, որ հիմա չի կարողանում լուծել, այդ ժամանակ լուծի Թուրքիայի հետ միասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը կարևորում է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման ներկա գործընթացը. Խաչատուրյան
Մենք սկսել ենք «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությունը, որն ուղղված է...
Կիրանցում սպասում են, տեսնեն՝ ժողովրդական շարժումն ինչ արդյունքներ կգրանցի, ըստ այդմ  կորոշեն իրենց քայլերը. Դանիելյան
Մարդկանց, որոնք անհնազանդության ակցիաների մեջ են եղել,  ասում են՝ ձեզ աշխատանքից կազատենք, դուք պատասխանատվության կենթարկվեք…
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար
Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում; Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․Շահինյանի...
Շփումներն Ալմաթիում ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի բանակցությունները...
Մոսկվան ողջունում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաիթիում անցկացրած բանակցությունները
Ռուսաստանը ողջունում է արտգործնախարարների բանակցությունները...
Այսօր լրանում է սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետը. Ե՞րբ է այն ստորագրվելու
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ