News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ձերբակալել են Gündəlik Bakı թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գաբիլ Վելիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։

Հաղորդվում է նաև լրագրող Էլնարա Գասիմովայի ձերբակալության մասին։

Լրագրողի փաստաբան Բահրուզ Բայրամովի խոսքով՝ Գասիմովային քրեական մեղադրանք է առաջադրվել Abzas Media-ի գործով։

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Ավելի վաղ, մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել էին Abzas Media կայքի տնօրեն Ուլվի Հասանլին և գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆգյզին, ինչպես նաև փոխտնօրեն Մուհամմեդ Կեկալովը և լրագրող Նարգիզ Աբսալամովան։

Վագիֆգյզին նախկինում Ուլվի Հասանլիի հավանական կալանավորումը կապել է նրա լրատվական գործունեության հետ, մասնավորապես, Abzas Media-ում բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամների բիզնեսի վերաբերյալ հետաքննությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ