News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գերի վերցված տարեց մարդու՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող դատական ֆարսը շարունակվում է։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքարկման մասին որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ, որը նախագահում էր Բաքվի Վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովը։ Ինչպես եւ պետք էր սպասել, վերաքննիչ բողոքը չի բավարարվել, առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, առեւանգվել է անցած տարվա ամռանը Լաչինի միջանցքը հատելիս, ընդ որում՝ առեւանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքերից։ Մարտական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանրության հանցագործություններ կատարելու մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առեւանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո,  Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Հապճեպ սարքված գործով անցնում է 59 «տուժած», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին եւ պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտնել է, որ չի մասնակցել ոչ մի հանցագործության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ