News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) միջև Գյումրիում կնքվել է համագործակցության հուշագիր։

ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ հուշագրի նպատակն է Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում իրականացնել «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, այդ թվում՝ կանաչ տեխնոլոգիաների հաբի և ավանդական ոլորտներում կիրառելի տեխնոլոգիական հստակ պրոդուկտների ստեղծում, կանաչ և էկոլոգիապես մաքուր էկոհամակարգի ձևավորում՝ արևային վահանակների տեղադրում, ԳՏՏԿ ինժեներների կողմից ստեղծած հոսանքի և այլ ծառայությունների խելացի կառավարման համակարգի տեղադրում, տեխնոլոգիական և էկոզբոսաշրջությանը խթանող Chill with Tech կացարանների թվի մեծացում։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ և աջակցությամբ կնպաստեն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում ծրագրի իրականացմանը, որը հետագայում նախատեսվում է կիրառել Հայաստանի այլ գյուղերում։ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը ծրագիրը կիրականացնի Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհի աջակցությամբ։

Ախուրյան համայնքը ունի ավելի քան 45.000 բնակիչ, 35 հանրակրթական դպրոց։

Հաբի հիմնումը նոր հնարավորություններ կստեղծի որակյալ մասնագիտացման և հետագայում նաև զբաղվածության համար:

Ծրագրով առաջարկվող հաբը բաղկացած կլինի կրթական և արտադրական բաղադրիչներից, հագեցած կլինի համակարգիչներով և ինժեներական սարքավորումներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ