News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում կառուցվում է տարածաշրջանում առաջին արվեստի, արհեստների եւ տեխնոլոգիաների քոլեջը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 16-ին ասել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Նրա խոսքով՝ շինարարությունը կավարտվի այս տարի։ Նա նշել է, որ քոլեջը կունենա երեք ուղղություն՝ ինժեներիա եւ արտադրություն, համակարգչային գիտություն եւ թվային արվեստ։

«Շաբաթ եւ կիրակի օրերին  ավագ դասարանների աշակերտները երկրի բոլոր շրջաններից էլեկտրաբուսով կհասցվեն քոլեջ»,- ավելացրել է Եղոյանը։

Նա հիշեցրել է, որ 2021թ. փետրվարից Հայաստանի կրթական հիմնադրամի հետ միասին իրականացվում է կրթական ծրագիր, որը ներառում է երեք գլխավոր ուղղություններ՝ մեխանիկական ինժեներիա, էլեկտրոնիկա եւ արհեստական բանականություն։

Եղոյանը ընդգծել է, որ այս ուղղությունների համադրման հիման վրա երիտասարդությունը կստեղծի իրական արտադրանք։

Նրա խոսքով՝ ծրագիրը սաղմնավորվել է 44-օրյա պատերազմից հետո եւ սկսել իրականացվել Գյումրիում, իսկ հետո նաեւ Արմավիրի եւ Լոռիի մարզերում, 16-17 տարեկան դպրոցականների շրջանում։ «Տարիքն ընտրվել է այն տրամաբանությամբ, որ երիտասարդությունը կարողանա համապատասխան գիտելիքներ ստանալ բանակ զորակոչվելուց առաջ։ Ծրագրին մասնակցում են նաեւ աղջիկներ։ Ուսումը երկամյա է։ Առաջին տարում մասնակիցները ստանում են տեսական գիտելիքներ, երկրորդում բացառապես զբաղվում են արտադրանք ստեղծելով»,- նշել է Եղոյանը։

2021թ. 16-ամյա մասնակիցները Գյումրիում դուրսգրման ենթակա մեքենայից հավաքել են նոր մեքենա՝ փոխելով մեխանիկան եւ էլեկտրոնիկան։

«Ջի Թեք» ընկերությունը ստեղծել է Հայաստանում առաջին տեխնոլոգիական հյուրատունը Շիրակի մարզի Մարմաշեն բնակավայրում՝ կառավարման «խելացի» համակարգով։ Շուտով կներկայացվի հայկական արտադրության վենդինգային սարքը (ավտոմատ սարք առեւտրի համար՝ առանց վաճառողի մասնակցության)»,- նշել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ