News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Բանակից ազատումը պետք է հաջորդի միայն այն դեպքում, եթե այդ մարդը պրոֆեսիոնալ չէ եւ չունի այն հմտությունները, որոնք պետք են այդ պաշտոնի համար։ Մնացած դեպքերում, բացթողումների պարագայում պատասխանատուներին պետք է սքոչով գամել աթոռին, որպեսզի 24 ժամ աշխատեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «VOMA»  ռազմաքաղաքական ընկերության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը։

Նրա կարծիքով՝ զինծառայողի (որը պետք է զորացրվեր հաշված ժամեր հետո) վերջերս տեղի ունեցած մահը կապված է ներզորամասային կազմակերպման հարցի հետ։

Նա սխալ է համարել բանակից պրոֆեսիոնալների ազատման միտումը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, որը Հայաստանում միշտ նկատվել է։

Վարդանովը ոչ մի արտասովոր բան չի տեսնում այն բանում, որ զինծառայողը ծառայության վերջին օրը զբաղվել է ակտիվ գործունեությամբ՝ հաշվի առնելով  բանակում մարդկային ռեսուրսի անբավարարությունը։

«Դա նաեւ այն բանի արդյունքն է, որ մարդկանց փորձում են ազատել բանակից ցանկացած հարմար դեպքում, եւ առաջ է գալիս մարդկային ռեսուրսի անբավարարություն։ Այսպիսի հարեւանների առկայության դեպքում դա վտանգավոր է։ Հասարակությունը պետք է վերադաստիարակվի, եւ այդ հարցը ավելի դժվար է լուծել, քան կազմակերպչականը»,- նշել է նա։

Վարդանովը նաեւ կարծում է, որ պետք է բարձրացնել զինվորների ռազմական գրագիտությունը՝ հաշվի առնելով այն, որ ուսումնական գործընթացի ժամանակը բանակում ճիշտ չի տեղաբաշխված։

«Ինչո՞ւ պետք է այդքան շատ ժամանակ հատկացնել շարային պատրաստությանը։ Մենք դասեր չենք քաղել 44-օրյա պատերազմից եւ հետագա մարտական գործողություններից։ Շեշտը պետք է դրվի  պրոֆեսիոնալ հմտությունների հղկման եւ ֆիզիկական պատրաստվածության բարձրացման վրա։ Իսկ մենք մինչեւ այժմ չենք ազատվել «պլաց-բանակ» մտածողությունից»,- նշել է հետախույզը։

Су-30СМ կործանիչների ձեռքբերումը դեռ մինչ 44-օրյա պատերազմը Վարդանովը համարում է ճիշտ որոշում՝ հաշվի առնելով նաեւ հարձակողական բնույթի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման կարեւորությունը։

«Բայց խնդիրն այն է, որ չի կատարվել դրանց հնարավոր կիրառման պատրաստություն, ինչպես նաեւ դրան չեն հարմարացվել տանկերն ու այլ տեխնիկան»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. զոհվածի մայրերը կառավարության դիմաց են
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր…
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն է տրվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ