News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում «Յանդեքսի» գլխավոր իրավաբանական անձ՝  նիդեռլանդական Yandex N.V-ի հետ միասին, դարձել է «Յանդեքս» միջազգային բաժնետիրական ընկերությունը (ՄԲԸ), որը գրանցված է Կալինինգրադի մարզի օֆշորում։ Այս մասին տվյալներ են հայտնվել  հունվարի 22-ին իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Յանդեքս» ՄԲԸ-ն գրանցվել է Կալինինգրադի Օկտյաբրսկի կղզու հատուկ վարչական շրջանում 2023թ. դեկտեմբերի վերջին։

Yandex N.V-ից ռուսական «դուստր» ընկերութանն ակտիվների հանձնումը ընկերության վաճառքի կարեւոր փուլերից մեկն է։ Ենթադրվում է, որ այդ ընկերության սեփականատեր կդառնա «ներդրողների կոնսորցիումը»։

Նոյեմբերին Reuters-ը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Yandex N.V.-ն դիտարկում է մինչեւ 2023թ. վերջ միանգամից իր բոլոր ռուսական ակտիվների վաճառքի հնարավորությունը։ Հաշվի առնելով 50 տոկոս զեղչով ակտիվների վաճառքի պահանջը՝ գործարքի արժեքը գնահատվում էր հինգ-վեց մլրդ դոլար։

Reuters-ի զրուցակիցները նշել են, որ Ռուսաստանի իշխանությունները չեն ազգայնացնի «Յանդեքսը» ընկերությունից ուղեղների արտահոսքի մտավախության պատճառով։

Մինչ այդ ԶԼՄ-ները գրել էին, որ «Յանդեքսի» բիզնեսը կարող է բաժանվել միջազգային եւ ռուսական մասերի, ընդ որում՝ ռուսական մասը պետք է բաժին ընկներ ռուսաստանցի ներդրողներին։ «Մեդուզան» եւ The Bell-ը մայիսին գրել էին, որ «Յանդեքսի» բաժանման գործարքին համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի ուշ պարբերականները գրել էին, որ «Յանդեքսի» ռուսական մասի՝ Պուտինի հավանությանն արժանացած պոտենցիալ գնորդների ցուցակը, որի մեջ մտնում էին Վլադիմիր Պոտանինը, Ալեքսեյ Մորդաշովը, Վագիթ Ալեքպերովը եւ ՎՏԲ բանկը, հարմար չի եղել «Յանդեքսի» խորհրդի օտարերկրյա տնօրեններին։ Նրանք, ինչպես նշվել է, հրաժարվել են գործեր վարել պոտենցիալ գնորդների հետ, որոնք գտնվում են արեւմտյան այս կամ այն պատժամիջոցի տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ