![](img/news/80/36/51/default.jpg)
Չորեքշաբթի նավթի գնանշումները թույլ իջնում են, թրեյդերները սպասում են ԱՄՆ-ում էներգակիրների պաշարների մասին ամենշաբաթյա տվյալներին։
Brent-ի մարտյան ֆյուչերսներներ Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,15 դոլարով (0,19 տոկոս)՝ մեկ բարելը 79,4 դոլար։ Երեքշաբթի Brent-ը էժանացել էր 0,51 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 79,55 դոլար։
WTI-ի մարտյան ֆյուչերսներն այս պահին Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,14 դոլարով (0,19 տոկոս)՝ մեկ բարելը 74,23 դոլար։ Նախորդ աճուրդում պայմանագիրն էժանացել էր 0,39 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 74,37 դոլար։