News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Նավագնացության և լոգիստիկայի «AP Moller-Maersk» դանիական կորպորացիան ներկայացրել է աշխարհի ամենամեծ՝ 350 մետրանոց կոնտեյներային նավը՝ «Ane Maersk»-ը, որն աշխատում է կանաչ մեթանոլով և կարող է տեղավորել 16592 կոնտեյներ, հայտնում է Bloomberg-ը։

Նավն առաջին անգամ դուրս կգա ծով փետրվարին և կնավարկի Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրների միջև։ Ընկերության նավատորմի կառավարման և տեխնոլոգիաների գծով ղեկավար Լեոնարդո Սոնզիոյի խոսքով՝ կորպորացիան «ծրագրում է մինչև տասնամյակի վերջը բեռնափոխադրումների ողջ ծավալի քառորդ մասն իրականացնել մաքուր վառելիքի օգտագործմամբ»:

Այդ նպատակով կորպորացիան, որին բաժին է ընկնում ծովային բեռնափոխադրումների ամբողջ ծավալի մեկ հինգերորդը, մտադիր է հետևողականորեն թարմացնել իր նավատորմը՝ մինչև 2027 թվականը համալրել այն 25 նավով, որոնք աշխատում են կանաչ մեթանոլով՝ վառելիք, որն արտադրվում է ինչպես կենսազանգվածից, օրինակ՝ քաղաքային կոշտ թափոններից, այնպես էլ ջրածնից ու ածխածնի երկօքսիդից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ