News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Խունտայի գլխավորած Արևմտյան Աֆրիկայի երեք պետությունները՝ Նիգերը, Մալին և Բուրկինա Ֆասոն, կիրակի օրը հայտարարել են, որ անհապաղ լքում են Արևմտյան Աֆրիկայի Տնտեսական Համայնքը (ECOWAS), ասվում է Նիգերի ազգային հեռուստատեսությամբ ընթերցված համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:

«49 տարի անց Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի քաջարի ժողովուրդը ափսոսանքով և մեծ հիասթափությամբ նշում է, որ կազմակերպությունը (ECOWAS) հեռացել է իր հիմնադիր հայրերի իդեալներից և պանաֆրիկանության ոգուց»,- ասվում է Նիգերի ռազմական ղեկավարության ներկայացուցիչ, գնդապետ Ամադու Աբդրամանեի հայտարարության մեջ։

Կազմակերպությունը, մասնավորապես, չի կարողացել օգնել այդ պետություններին ահաբեկչության և անապահովության դեմ գոյաբանական պայքարում»,- հավելել է Աբդրամանեն:

Անցյալ տարվա սեպտեմբերին Մալին, Նիգերը և Բուրկինա Ֆասոն անվտանգության պայմանագիր ստորագրեցին՝ խոստանալով միմյանց օգնության հասնել ցանկացած ապստամբության կամ արտաքին ագրեսիայի դեպքում։

Նիգերում տեղի ունեցած վերջին պետական հեղաշրջումը հերթական սեպն  է խրել եռյակի և տարածաշրջանային բլոկի երկրների՝ Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի միջև, որը սպառնացել է ուժ կիրառել երկրում սահմանադրական իշխանությունը վերականգնելու համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ