News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

British Petroleum (BP) բրիտանական ընկերությունը՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) հանքի բլոկների կոնսորցիումի օպերատորը, հայտարարել է, որ նավթի արդյունահանման ավելացման համար սկսում է «իր պատմության մեջ ամենամեծ» սեյսմիկ հետախուզումը։ ВР-ի այս հայտարարությունն արվել է այն իրավիճակի ֆոնին, երբ նավթի արդյունահանման ծավալները ԱՉԳ-ում տարեցտարի նվազում են։ Այս մասին գրել է haqqin.az-ը։

Նոր հետազոտությունը, որն սկսվել է հունվարի 23-ին եւ հաշվարկված է հինգ տարվա համար, ընկերության վրա 370 մլն դոլար կնստի եւ կընդգրկի 470 քառակուսի կիլոմետր տարածք։ Հատուկ ուշադրություն կդարձվի Բալահաններին եւ Ֆիսալին՝ ԱՉԳ-ի երկու հիմնական նավթահանքերին։

«Պարտավորություն ստանձնելով այդ սեյսմիկ հետազոտությունների իրականացման համար՝ մենք ձգտելու ենք ստանալ պահեստարանի կառուցվածքի համակողմանի ըմբռնումը,- ասել է BP-ի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ընդերքի օգտագործման գծով փոխնախագահ Ռոշնի Մուսային։- Մենք հուսով ենք, որ ամենաժամանակակից 4D-տեխնոլոգիան թույլ կտա մեզ ստանալ լրացուցիչ տվյալներ հանքի մասին, կօգնի որոշել հորատանցքերից սպասվող ապագա անակնկալների նվազեցման հնարավորությունը եւ առաջիկա տասնամյակներին առավելագույնի հասցնել նավթարդյունահանումն այս նավթավայրերում»։

ԱՉԳ-ի նավթարդյունահանումը սկսվել է 1997թ. եւ բարձրակետին հասել 2010թ.՝ կազմելով օրական մոտ 835 հազար բարել։ Այդ ժամանակվանից ցուցանիշներն սկսել են անկում գրանցել. BP-ի վերջին արդյունքների համաձայն՝ 2023թ. երրորդ եռամսյակում  նավթի ամենօրյա արդյունահանումը միջինը կազմել է 368 բարել, ինչը 11 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ։ Հասկանալի է, որ այս միտումը նշանակում է BP ընկերության, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության եկամուտների լուրջ նվազում, որի արժութային մուտքերի ավելի քան 90 տոկոսը կապված է նավթի եւ գազի վաճառքի եկամուտներից։

ԱՉԳ-ն նաեւ բնական գազի մեծ ծավալներ ունի։ Որպես հետեւանք՝ նավթի եւ գազի արդյունահանման ինտենսիֆիկացիային զուգահեռ ճնշումը հանքավայրում ընկնում է, ինչի հետեւանքով հորատանցքերից ավելի քիչ նավթ եւ գազ է դուրս գալիս։ Հենց այդ պատճառով արդեն արդյունահանված երկնագույն վառելիքի մեծ մասը հետ է մղվում հանք, որպեսզի օգնի դուրս մղել ավելի շատ հում նավթ եւ պահպանել նրա արդյունահանման մակարդակը։

Անցած տարվա հուլիսին բրիտանական ընկերությունը հաստատեց, որ հորատանցքը ԱՉԳ-ում տվել է գազ, եւ որ բանակցություններ են վարվում SOCAR ադրբեջանական պետական նավթային ընկերության հետ արդյունահանման հնարավոր մոդելների մասին։ Առայժմ ոչ մի հայտարարություն չի արվել այն մասին, թե ինչպես են BP-ն եւ SOCAR-ը նախատեսում շարունակել նախագծի իրականացումը, որը հաջողության դեպքում կարող է օգնել Ադրբեջանին կատարել Բրյուսելին տված խոստումը՝ մինչեւ 2027թ. կրկնապատկել գազի արտահանումը Եվրամիություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Ամենաշատ