News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Վերջին տարիներին կառավարությունն աջակցում է էլեկտրամոբիլների ներկրմանը։ Դրանք ներկրվում են առանց մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկ չի գանձվում։ 2023 թվականին Հայաստան է ներկրվել 6 441 էլեկտրական շարժիչով մեքենա, 2022-ի համեմատ թիվն աճել է մոտ 3 անգամ: Այս պահին մեր երկրում շահագործվում է մոտ 12 000 էլեկտրամոբիլ։ 

Թեև Էլեկտրամոբիլերը քիչ ծախսատար են, աշխատում են առանց արտանետումների, կարմիր գծերի վճարից էլ ազատված են, միևնույն է, խնդիրներ դեռևս կան. Երևանում և մարզերում տեղակայված ցածր ուժգնությամբ լիցքավորման կայաններում մեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար 7.5-8 ժամ է պահանջվում, արագ լիցքավորման կայաններում էլ լիցքավորումը բավական թանկ է՝ մոտ 11 հազար դրամ: 

Այս խնդիրը, քաղքացի Անդրանիկ Պողոսյանը, որը արդեն մի քանի ամիս է էլեկտրամոբիլ է վարում, լուծել է տան բանկում լիցքավորիչ տեղադրելով. «Մեկ ամիս հետո որոշեցի բակում լիցքավորման կայան տեղադրել: 8 ժամում մեքենան ամբողջական լիցքավորվում է, ինչը ինձ 7-10 օր բավականեցնում է: Մեկ լիցքավորման համար 1500-1800 դրամին համարժեք հոսանք է օգտագործվում»,-պատմում է նա:

Անդրանիկի խոսքով, Էլեկտրամոբիլով մարզեր գնալը դեռևս խնդրային է. ոչ բոլոր մարզերում կան արագ լիցքավորման կայաններ, սովորական կայանով լիցքավորումն էլ երկար ժամանակ է պահանջում: Սեփական լիցքավորիչ չունենալու դեպքում վարորդները հաճախ ստիպված են գիշերել մարզում:

Էլեկտրամոբիլների լիցքավորման խնդիրը EcoTaxi ծառայությունը, որը միայն էլեկտրամոբիլներով աշխատող առաջին տաքսի ծառայությունն է Հայաստանում, լուծել է արևային էներգիայով աշխատող սեփական լիցքավորման կայանների միջոցով։

«Արևային էներգիայով աշխատող լիցքավորման կայաններն ավելի են հեշտացնում և շահավետ դարձնում էլեկտրամոբիլներով աշխատելը»,- պատմում է EcoTaxi ծառայության հիմնադիր տնօրեն Տաթևիկ Մարգարյանը:

EcoTaxi-ն ուղևորափոխադրումներ է իրականացնում նաև Երևանից դուրս։ Վարորդները գնում են սեփական հզոր լիցքավորիչներով։ Դա թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մեքենան արագ լիցքավորել և վերադառնալ: Այս պահին ունեն 27 էլեկտրամոբիլ, պատվերներն ընդունում են հավելվածի միջոցով: Ի դեպ, միակ տաքսի ծառայությունն է, որ համագործակցում է օդանավակայանի հետ:

«Կարծում եմ զբոսաշրջիկների համար հաճելի է, երբ դուրս են գալիս օդանավակայանից և տեսնում են այդպիսի գեղեցիկ մեքենաներ»,- հավելում է ծառայության տնօրենը:

Էկո տաքսիի մեքենաները միայն էլեկտրական են, նոր, մաքուր։ Ծառայության հիմնադիր և տնօրեն Տաթևիկ Մարգարյանի խոսքով՝ նոր որակ են բերել։ Սակագինը միշտ նույնն է՝ վատ եղանակն ու խցանումները գնի վրա չեն ազդում։ Վարորդներին էլ հսկում են տեսախցիկների միջոցով։

«Հաճախորդներն իրենց ավելի ապահով են զգում մեքենայի մեջ, մենք էլ վերահսկում ենք վարորդի աշխատանքը»,- պարզաբանում է ծառայության հիմնադիր տնօրենը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները
Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ...
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
Ամենաշատ