News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մենք պետք է հասկանանք ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին,  Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։ Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի հետ»։

Ճշգրտող հարցին թե դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը, Փաշինյանն ասաց, որ պետք է կոնկրետեացնել՝ ինչ է դիվերսիֆիկացիան:

«Դիվերսիֆիկացիան՝ դա վերնագիրն է։ Դիվերսիֆիկացիա մարդիկ ընկալեցին, երեք անգամ դա կլսեն, բայց չորրորդ անգամից կասեն՝ հասկացանք, մի հատ կոնկրետացրեք դիվերսիֆիկացիան ի՞նչ է նշանակում։ Օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե չենք ունենալու։ Վրաստանի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Միացյալ Նահանգների հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Ռուսաստանի հետ մեր անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ո՞նց են փոխվելու։ Հիմա մենք մնո՞ւմ ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե չենք մնում ՀԱՊԿ-ի անդամ։ Մենք Ֆրանսիայի հետ ի՞նչ հարաբերություններ ենք կառուցում։

Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ հայեցակարգն ինքը որպես դեկլարացիա արդեն հռչակված է, և մենք պետք է ձևակերպենք այնպիսի հայեցակարգ, որի իրագործման շուրջ առնվազն ունենք պայմանավորվածություններ, և ես կարծում եմ, որ մենք այո, այս տարվա ընթացքում պետք է այդ հայեցակարգն ավարտենք։ Այստեղ կոնցեպտուալ մոտեցում կա, ինքը տեսական փաստաթուղթ է, որը պետք է ընդունենք և դրա իրագործման ձևերը հասկանանք, թե ինքն, այնուամենայնիվ, 50-50 համ տեսական, համ գործնական է, որի տեսությունը կա և որի պրակտիկայի պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթերով, պայմանագրերով արդեն ամրացված են։

Այսօր մենք այդ հայեցակարգի քաղաքական կոնտեքստի մասին խոսեցինք, այդ բանակն ի՞նչ խնդիր ունի լուծելու, այդ բանակը խնդիր ունի լուծելու պատմական արդարությունն ապահովելու կամ վերականգնելո՞ւ, թե այդ բանակը խնդիր ունի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու խնդիր և ոչինչ ավելի»,- ասել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ում տեղեկացրել են Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու պլանների մասին
Մոսկվան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում...
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ