News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Երբ խոսում եք Արցախի զիջելու մասին, խնդրում եմ՝ ուրիշ տեղ փնտրել Արցախը զիջողներին, 2024-ի հունվարի 1-ից ԼՂ լուծարման հրամանագիրը ես չէ, որ ստորագրել եմ, ստորագրել են մարդիկ, որոնք պարբերաբար շատ դրական լույսի ներքո ներկայացվում են գրեթե բոլոր լրատվամիջոցներում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր

Դիտարկմանը, թե Արցախը զիջելուց հետո հնարավո՞ր է իշխանությունը զիջի նաեւ Սյունիքը, նա ասաց. «Սյունիքը ինքնիշխան Հայաստանի մաս է, իհարկե հնարավոր չի զիջել Սյունիքը: ՀՀ տարածքից ոչ մի սանտիմետր զիջել հնարավոր չէ»:

Դիտարկմանը, որ նոր Սահմանդրության մեջ փորձ է արվելու նվազեցնել եկեղեցու դերը, հավասարեցնել մյուս կրոնական համայնքներին, Ալեքսանյանն ասաց. «Պետք է խնդրեմ, որ մանտրայի պոես դարձած խոսույթները, որ պարբերաբար փորձում են մեր վրա ներդնել, որ Եկեղեցու դերն եք նվազեցնում էս եք անում, էն եք անում, մի քանի կետ կա, որ անընդհատ փորձում են մեզ թիրախավորել:

Կարող եմ ասել, որ Եկեղեցու դերը ոչ մեկը ՀՀ-ում չի կարող նվազեցնել բացի հենց իրենից՝ Եկեղեցուց: Ես հուսով եմ, որ մեր եկեղեցին կլինի այն բարձունքում, որում պետք է լինի»:

Հարցին՝ հիմա այդ բարձունքում չէ՞, նա արձագանքեց. «Այդ հարցն ինձ մի տվեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները…
Արդարացի հարցեր են առաջանում ռուս խաղաղապահներին. Արցախի խորհրդարանի նախկին նախագահ
Արցախի 2023թ. աշնան իրադարձություններն աննախադեպ ողբերգություն են...
Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանական ցուցմունք տվել, ըստ որի՝ Արցախի հանձնումն ինքն է հրահրել. պատգամավոր
Խորհրդարանականի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ խաբել է ժողովրդին...
Այո՛, մարդը Արցախում հյուրանոց է կորցրել, բայց հիմա բյուջեով հյուրանոց կառուցենք ու տանք իրե՞ն. անհնար է. Պապոյան
ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար…
ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կընդգրկվեն բնակապահովման ծրագրի առաջին փուլում. ծրագրի իրականացման կարգը
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում...
Արցախցիները իրենց ավտոմեքենաների պետական գրանցման ժամանակ կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ