News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Ցուցարարները կարճ ժամանակով փակել են Թել Ավիվի մոտակայքում գտնվող Այալոն մայրուղու երթևեկությունը, նրանք մոմեր են վառել «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» բառի տեսքով մանրախիճի վրա՝ պահանջելով կառավարությունից ավելին անել Գազայում գերության մեջ գտնվող իրենց սիրելիներին փրկելու համար, հաղորդում է Times of Israel-ը:

Թել Ավիվում ամենշաբաթյա հանրահավաքը տեղի է ունենում Պատանդների հրապարակում՝ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ։

Իսրայելի պաշտպանության բանակի նախկին խոսնակ Ավի Բենայահուն հանրահավաքի ժամանակ դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կոալիցիոն գործընկերներին՝ մեղադրելով նրանց «ամբարտավանության» և ՀԱՄԱՍ-ի հզորացման մեջ։

Նա հանրային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին անվանել է «արմատականներ, ովքեր ցանկանում են մեզ տանել դեպի քաոս»:

Բենյահաուն՝ Նեթանյահուի երկարամյա քննադատը, կոչ է արել վարչապետին համաձայնել ՀԱՄԱՍ-ի հետ «շատ ցավոտ, շատ դժվար» գործարքի՝ պատանդներին ազատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ