News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Շատ հստակ նմանություն կա Նիկոլ Փաշինյանի եւ Պապ թագավորի միջեւ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եկեղեցականները գնում, Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ. այդ ազդեցության գործակալի հարցը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 2-3 ամսվա ընթացքում դա էլ է լուծվելու:

«Ինձ թվում է՝ ընդհանրությունը շատ հստակ է. Պապ թագավորին սպանեցին և սպանեցին բյուզանդացիները՝ դավաճանության համար, որովհետև նա անցել էր պարսիկների կողմը: Եթե իրավական առումով վերցնենք, բյուզանդացիներն ինչ-որ առումով ճիշտ էին: Պապ թագավորը Բյուզանդիայի կայսրի վասալն էր և տվել էր երդում՝ լինել հավատարիմ և թագը ստացել էր իրենից: Այն ժամանակ քրիստոնեական աշխարհում կար մեկ կայսր և բոլորը՝ Բրիտանիայից մինչև Կովկաս, ենթարկվում էին կայսրին: Բոլոր արքաները՝ պյուրոպաղատները, ռեքսերը, ռոյալները ունեին վասալային կարգավիճակ կայսրի հանդեպ:

Պապ թագավորը վասալության իր երդումը խախտել էր: Փաշինյանն իր հոգեբանության մեջ մտածում է, որ իրեն կարող են պատժել, նման դեպք տեղի ունենա: Հիմա ինքն իրեն համոզում է, որ այլևս չի սպանվելու, հույս ունենանք, որ չի սպանվի, բայց դա վախերի արտահայտությունն է»,-ասաց նա:

Անդրադառնալով եկեղեցականների ազդեցության գործակալ լինելուն, Դանիելյանն ասաց. «Այս ամեն ինչի մեղավորը նախկին իշխանություններն են, որովհետև իրենք շատ անորակ դասագրքեր են ստեղծել, որտեղ շատ սխալ է ներկայացված պատմությունը: Նման մարդիկ սովորել են այդ դասագրքերով, դարձել են վարչապետ և բացարձակապես գաղափար չունեն Հայաստանի պատմությունից: Չի կարող եկեղեցականը Կեսարիայում օծվել և դառնալ այն մարդկանց ազդեցության գործակալը, որոնք դե յուրե իրենց տերն են:

Ինչ վերաբերում է եկեղեցուն, այն ժամանակ 6 նվիրապետական աթոռներ էին և բոլոր եպիսկոպոսները պարտադիր կերպով պետք է օծվեին այդտեղ: Դրանք այն կենտրոններն են, որտեղ Հիսուսի աշակերտները քարոզել են և նրանք հատուկ սուրբ  վայրեր են, որտեղ իրավունք ունեն եպիսկոպոսներ օծել:

Պարսիկներն ուզում էին եկեղեցին պոկել հռոմեական ազդեցությունից, որովհետև Հայաստանը մշտապես Հռոմի և Պարսկաստանի միջև կռվախնձոր էր: Պապ թագավորը կարծես թեքվել է դեպի Պարսկաստան և պետք է եկեղեցին ազդեցության տակից հաներ և հետագայում Քաղկեդոնի ժողովից հետո կաթողիկոս նշանակում էր Պարսկաստանի շահը: Այսինքն եկեղեցին ենթարկելով քաղաքական խնդւիրներ էին լուծվում:

Այս իրողությունները դասագրքերում չկան, դրա համար նման տգետ վարչապետներ են դաստիարակվում»:

Ինչ վեղար ուզում են՝ հագնեն, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն՝ Պապ թագավորը այլևս չի սպանվելու. Նիկոլ Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ