News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ես հիմա ավելի ու ավելի համոզված ասում եմ, որ ավելի ուժեղ և գործուն երաշխիք անվտանգության, քան լեգիտիմությունն է, գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ընդդիմությունը մի կողմից պնդում է, որ Կառավարությունը զիջում է տարածք, մյուս կողմից խուսափում է ՀՀ տարածքը նշել, նաև ընդդիմանում են, որ ՀՀ անվտանգության կարևոր երաշխիքներից է լեգիտիմությունը: Ո՞րն է իրականում այս խոսույթը դաշտ նետելու ընդդիմության նպատակը, և ովքե՞ր են դրա շահառուները:

«Նրանք, ովքեր ձեր ասածն են անում, ուզում են մեզ մեր լեգիտիմ տարածքից դուրս բերեն, որպեսզի մեզ դարձնեն լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ և մարդիկ, որ ասեն՝ դե տեսնում եք, Հայաստանն ի վիճակի չի անկախ պետություն լինել, իրեն պետք է կիսաֆորպոստային իրավիճակներում յոլա գնալ: Ապրե՛ք, կերե՛ք, ընդհուպ՝ մոմ վառե՛ք, մնացածը՝ մենք ձեզ համար կանենք: Ձեր ինչին է պետք Կառավարություն, տեղական ինքնակառավարում, խորհրդարան:

Օրինակ, կան թեմեր, 10-ը մարզի փոխարեն կլինի 10-ը թեմ: ի վերջո, հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը՝ կայսերական կառավարման եղանակ, որ գնում, Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ: Այդ ազդեցության գործակալի հարցը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 2-3 ամսվա ընթացքում դա էլ է լուծվելու»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ պատահական չէ, որ անընդհատ խոսում է Պապ թագավորի մասին. «Սա այն խոսակցությունն է, որ ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլևս չի սպանվելու: Ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Հայաստանի պետությունը չի սպանվելու՝ ինչ վեղար էլ ուզում են՝ հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի՛ սպանվելու, այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ