News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտարարել է, որ երկիրը   Արևմտաասիական տարածաշրջանում խոշորագույն տիեզերանավային  բազա է կառուցում, տեղեկացնում է Tasnim-ը։

Զարեփուրը նշել է, որ բազայի կառուցման առաջին փուլը կավարտվի  իրանական հաջորդ օրացուցային տարվա վերջին (սկսվում է 2024 թվականի մարտի 21-ից):

Զարեփուրը հայտնել է նաև, որ երկիրը մեկ այլ արբանյակ կարձակի մինչև ընթացիկ իրանական օրացուցային տարվա վերջը (մինչև 2024 թվականի մարտի 20-ը):

Իրանցի նախարարի խոսքով՝ երկրի տիեզերական արդյունաբերության մեջ տեղի են ունեցել կարևոր զարգացումներ՝ 2021 թվականի օգոստոսին նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի պաշտոնավարումից հետո արբանյակների արձակման թիվը երկրում հասցնելով 11-ի։

Նա հույս է հայտնել, որ երկիրը շուտով կավելացնի տիեզերական արձակումների թիվը։

Իրանն իր արբանյակները ժամանակին ուղեծիր էր ուղարկել այլ երկրների հետ համագործակցությամբ, սակայն այժմ նա տիրապետում է տիեզերական արդյունաբերության ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին և կարող է ինքնուրույն հաջողությամբ ուղեծիր դուրս բերել իր տեղական արբանյակները, ընդգծել է նախարարը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ