News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Շատերը շատ բաներ ճիշտ են ասում, բայց… նախ՝ հաճախ մի ծայրահեղությունից ընկնում են մյուսը՝ Արցախի այսրոպեական վերադարձից մինչև՝ «… միայն հաջորդ սերունդները կարող են վերադարձնել Արցախը» խոսույթը։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա նաեւ նշել է. «Երկրորդ՝ սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները (Սարդարապատը հիշատակում են, Արցախը՝ ոչ), որն իրականում այս նույն, իրենց ասած՝ «հիվանդ» հասարակությունն էր հաղթել և 26 տարի պահել` հենց «ռեալ պոլիտիկի» դաշտում,

երրորդ՝ իրավացիորեն նշում են, որ հիմնականում զգացականին տրվող հասարակություն ենք, բայց դրան զուգահեռ հաշվի չեն առնում, որ ցանկացած խոսք, նաև իրենց խոսքը, զգացական մակարդակում են ընկալելու և կարող են ավելորդ ոգևորություն ապրել, կամ իսպառ հուսալքվել ու հեռանալ։

Չորրորդ՝ հաճախ սևացնում են 30 տարվա բացառապես բոլոր ձեռքբերումները, նաև՝ նույնացնում են դրա բոլոր հատվածները, որը հստակ մանիպուլյացիա է։

Հինգերորդ, և ամենակարևորը՝ հստակ լուծումներ չեն առաջարկում և չեն կարող առաջարկել, որովհետև դրա համար պետք է լինել փոփոխություն իրականացնելու ժամանակակից տեխնոլոգիաների բարձրակարգ մասնագետ։

Հ․Գ․ Որևէ մեկը, որևէ մի առողջ հասարակություն թող մատնացույց անի, հետո՝ անդրադառնա հայ հասարակությանը։ Այսօր աշխարհում բոլոր հասարակություններն են «հիվանդ»։ Պատճառն էլ այլ տեղում է։

«Հիվանդության» ժամանակակից հարուցիչը տեխնոլոգիաների միջոցով հասարակություններին կառավարելն է` իրական ազատություններից, հայրենասիրությունից ու հերոսությունից մեթոդաբար փոխադրելով տոտալ վերահսկողության, ստրկացման ու հուսալքության դաշտ։

Այս դեպքում հիմնախնդիրը կամ բուժումը նմանատիպ կամ առավել առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով կործանարար ընթացքին հակազդելն է, մասնավորապես՝ առաջավոր տեխնոլոգիաներ բանեցնելով հասարակությունների արթնացումն ու «բուժումը»՝ իրականությունը բացահայտելով, բացառապես ճշմարտությունն ասելով, տարածելով ու կրկնելով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ