Ադրբեջանում A/H1N1-ով՝ «խոզի գրիպով» վարակման եւս երկու դեպք է գրանցվել: Ըստ «APA» գործակալության, այդ մասին հաղորդել է առողջապահության նախարարության սանիտարա-համաճարակային հսկողության ներկայացուցիչ Վիկտոր Գասիմովը:
Նրա խոսքերով, վարակվածներից մեկը երկար ժամանակ կապի մեջ է եղել ներկայումս շնչուղային հիվանդությունների ԳՀԻ-ում բուժման կուրս անցնող Քյուրդամիրի բնակչուհու հետ: Մյուս հիվանդը, որ նոյեմբերի սկզբին է ժամանել Ադրբեջան Ուկրաինայից, որեւէ կերպ կապված չէ այդ անձանց հետո: Այսպիսով, վերջին երկու օրում հանրապետությունում «խոզի գրիպի» երեք դեպք է արձանագրվել: