News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հիմա կան նոր տեխնոլոգիաներ, կան մեր իմացած ատոմակայանները, և կան մոդուլյար ատոմային էլեկտրակայաններ, և 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները մի տեղեկատվություն կիսեցին մեզ հետ, որն ունի, իմ կարծիքով, կենսական նշանակություն, և մենք պետք է իմանանք մեր հետագա քննարկումների և որոշումներ կայացնելու համար: Այդ մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ տեղեկատվությունը հետևյալն է. որ մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ որ տեղի է ունենում վթար ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ: Ի՞նչ է դա նշանակում: Եթե մոդուլյար ատոմակայան է կառուցված, և նրա մոտակայքում կա բնակավայր, երբ որ մոդուլյար ատոմակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է. բոլոր դեպքերում և առավել ևս միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը, իհարկե, շատ կարևոր է»,- նշեց վարչապետը։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանն էլ ասաց, թե տեղեկատվությունը ստացել են նախագծող կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում, սակայն իրական տվյալները դիտարկելու համար անհրաժեշտ է տեսնել հաշվարկային տվյալները։

«Իսկ դրանք բավականին ամուր շղարշի տակ են պահված ու որպեսզի կարողանանք հասանելի դարձել Հայաստանի մասնագետներին, որոշակի համաձայնագրեր կան, որ պետք է ստորագրվեն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցը քննարկվել է ՀՀ անվտանգության խորհրդում ու կայացվել է որոշում, որ պետք է գնալ անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրման ճանապարհով։

«Ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր տարբերակները, թե որն է Հայաստանի շահերին առավել համապատասխան, այս պահին չենք կարող ունենալ վերջնական որոշում»,- ընդգծեց վարչապետը՝ շեշտելով, որ հիմա անհետաձգելի են համարում Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ինստիտուտցիոնալ կարողությունները ուժեղացնելը։

«Շուտ պետք է արած լինեինք, բայց լավ է, որ գոնե հիմա ենք անում»,- հավելեց նա։

Նշենք, որ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել ԱՄՆ` ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:  Հայաստանն ուսումնասիրում է նաև միջուկային ռեակտորներ արտադրող այլ երկրների, մասնավորապես` ռուսական, հարավ-կորեական, ֆրանսիական տեխնոլոգիաները: Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում հայտարարել էր, որ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ