News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված Գագիկ Մանուկյանը Քասախից էր։ NEWS.am-ին վարչական շրջանի ղեկավար Արտակ Թովմասյանը պատմեց, որ Մանուկյանը երեք երեխաների հայր էր։

«3 երեխա ուներ․ երկու աղջիկ և մի տղա։ Մի քանի անգամ մեկնել է դիրքեր, պահպանել հայկական դիրքեր։ Եթե նա մեկնում է կամավոր պահելու մեր սահմանները, դա արդեն խոսում է իր մարդկային և հայրենասիրական արժեքների մասին։ Շատ աշխատասեր, հայրենասեր մարդ էր»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել էր 4 զոհի և վիրավորի մասին՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ