News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արեւի էներգիայի բաժինը Հայաստանի էներգիայի հաշվեկշռում կազմում է 8-40 տոկոս տարվա տարբեր եղանակներին եւ օրվա տարբեր ժամերին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փետրվարի 14-ին ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Նա նշել է, որ ձմռանը այդ ցուցանիշը կազմում է մոտ 8 տոկոս, տարվա մնացած եղանակներին հասնում է 40 տոկոսի։

Հարությունյանը աննախադեպ է անվանել ե՛ւ արեւային էլեկտրակայանների քանակական աճը, ե՛ւ արեւային էներգետիկայի բաժինը երկրի էներգետիկ հաշվեկշռում։

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի տարվա ընթացքում արեւոտ օրերի ամենաբարձր ցուցանիշները։

«Ածխաջրածնային էներգիայի դարաշրջանը աստիճանաբար անցյալի գիրկն է անցնում, գալիս է արեւային էներգիայի ժամանակը։ Մենք հարուստ ենք այդ ռեսուրսով»,- նշեկ է ՓԲԸ տնօրենը։

Նա ավելացրել է, որ էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակի, հաճախակիության եւ վթարների վերացման ցուցանիշները Հայաստանում էական առաջընթաց են գրանցել, բայց դա բավական չէ, անհրաժեշտ է ծանր աշխատանք կատարել, եւ այն կատարվում է։

Ընկերության տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանն ընդգծել է, որ եթե 2018թ. մեկ բաժանորդի էլեկտրաէներգիայի անջատման ժամանակը միջինը կազմում էր ավելի քան 14 ժամ, ապա 2023թ.՝ ավելի քան 9 ժամ։

«Եթե 2018թ. մեկ բաժանորդի էլեկտրաէներգայի անջատումների հաճախակիությունը միջինը կազմում էր 9 անգամ, ապա 2023թ.՝ 6։ Վթարային անջատումների մասով նկատվում է 50 տոկոս կրճատում։ Եթե 2018թ. վթարների վերացման համար ծախսվում էր 1,76 ժամ, ապա 2023թ.՝ 1,51 ժամ (մոտ 20 րոպե ավելի քիչ)»,- նշել է նա։

Գրիգորյանը հավաստիացրել է, որ էլեկտրաէներգիայի անջատումը կառավարության նիստի ժամանակ պայմանավորված էր բարձրավոլտ գծերի վթարով։

Կարեն Հարությունյանը հիշեցրել է, որ եթե Երեւանում էլեկտրաէներգիան անջատվում է չորս եւ ավելի, իսկ մարզերում՝ ութ եւ ավելի ժամով, ապա ընկերությունը տուգանք է վճարում։

«Ընդ որում՝ անհրաժեշտություն չկա դիմել ընկերությանը։ Դա արվում է ավտոմատ կերպով՝ 2 500 դրամի չափով, այսինքն՝ այդ ծավալով բաժանորդը ավելի քիչ է վճարում։ Բացառություն են կազմում ֆորսմաժորային իրավիճակները։ Անցած տարիների տվյալներով՝ վճարվել է 600 մլն դրամի տուգանք։ Բացի այդ, 24 եւ ավելի ժամ էլեկտրաէներգիայի անջատման դեպքում 2023թ. փոխհատուցվել է 27 մլն դրամ»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենը։

Նրա խոսքով՝ երկրի էլեկտրաէներգետիկական համակարգը միշտ աշխատում է պրոֆիցիտով, բացի Երեւանից։ «Երեւանում դեֆիցիտի հարցը լուծված է, բայց պետք է աշխատել, որպեսզի մատակարարումը անխափան լինի։ Մենք պատրաստ ենք լուծել առկա խնդիրները»,- ամփոփել է Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ